Հինգշաբթի, 20 Հոկտեմբերի 2011 18:00
Անելիք Բանկը և EBRD-ն պայմանավորվել են առևտրի նոր ֆինանսավորման շուրջ
ԱրմԻնֆո. Անելիք Բանկը և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը ¥EBRD¤ առևտրի ֆինանսավորման պայմանագիր են ստորագրել: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Անելիք Բանկի մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 13-ին ստորագրված վերոնշյալ փաստաթուղթը անժամկետ է և չունի վարկային միջոցների սահմանված լիմիտներ:
Ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի ինչպես արտահանող, այնպես էլ ներմուծող կազմակերպություններին: Յուրաքանչյուր վարկային հայտով, ըստ ծրագրի, կկիրառվի անհատական մոտեցում, ելնելով վարկառուի համար առավելագույն հարմարավետությունից, միաժամանակ հաշվի առնելով նաև տոկոսադրույքների մրցունակությունն ու մատչելիությունը:
Ծրագիրը վկայում է Անելիք Բանկի նկատմամբ միջազգային հեղինակավոր ֆինանսական կառույցների վստահության մասին, նշել է Բանկի Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը: Նրա խոսքերով, ծրագրի շրջանակներում ֆինանսական ռեսուրսները կհտկացվեն արտադրական ամբողջ ցիկլի ֆինանսավորման համար, սկսած հումքի ձեռքբերումից մինչև արտահանում: