Հինգշաբթի, 20 Հոկտեմբերի 2011 19:56
Ամենիաբանկը զուտ շահույթի գծով գտնվում է առաջատարների հնգյակում
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը 9 ամիսների արդյունքներով ապահովել է 2.9 մլրդ.դրամի զուտ շահույթ: Ինչպես այսօր լրագրողներին հայտարարել է Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, շահույթի չափերով բանկն իր դիրքերն ամրապնդել է բանկային համակարգում, զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը:
ՙՄնացած բոլոր հիմնական ցուցանիշներով Ամերիաբանկը զբաղեցնում է 1-ին և 2-րդ տեղերը երկրի բանկային համակարգում, որտեղ շարունակում ենք մեծացնել մեր տեսակարարկշիռը: Դա նշանակում է, որ Ամերիաբանկը, երկրի բանկային հատվածի մյուս մասնակիցների համեմատ ավելի արագ է աճում՚,-ընդգծել է Տ.Ջրբաշյանը: Նրա խոսքերով, 2011-ի 3-րդ եռամսյակի ավարտին Ամերիաբանկը կապահովի իր ռազմավարությամբ նախատեսված տարեկան աճը, իսկ մինչև տարեվերջ` բոլոր ցուցանիշնրը կգերակատարվեն: ՙԴեռ 3 տարի առաջ մենք նախատեսել էինք հիմնական ցուցանիշները տարեկան ավելացնել 20-30%-ով, բայց արդեն այս տարվա վարտին կմոտենանք նախատեսված առավելագույն`30% աճին՚,-ճշգրտել է նա: Այսպես, Ամերիաբանկի ակտիվները 2011-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 190.7 մլրդ.դրամ, տարսկզբից ավելանալով մոտ 25%: Բանկի պարտավորությունները տարեսկզբից ավելացել են 30%, հասնելով 157.2 մլրդ.դրամի: Տ.Ջրբաշյանը տեղեկացրել է, բանկի ժամկետային ավանդները հոկտեմբերի 1-ին կազմել են 88 մլրդ.դրամ, իսկ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների գծով գրանցվել է 27% աճ: ՙՍա պայմանավորված է բնակչության վստահության աճով, ընդ որում, մենք դեռ շարունակում ենք մնալ ավանդների ներգրավման պահպանողական մոտեցման կողմնակիցը և տոկոսադրույքների գծով չենք մրցակցում՚,-նշել է նա: Իրավաբանական անձանց ժամկետային ավանդները 9 ամիսներին աճել են 70%, մինչև 28.6 մլրդ.դրամ: Խոսելով ավանդների արտարժութային բաղադրիչի մասին,Ջրբաշյանը նշել է, որ վերջին եռամսյակում դրամային ավանդների ներգրավումը, դոլարայինի համեմատ արագացել է:
Ջրբաշյանի խոսքերով, Ամերիաբանկի վարկային ներդրումները տարսկզբից աճել են 42%, մինչև 128.2 մլրդ.դրամ, որոնց կազմում վարկավորման ծավալները կազմել են 126. մլրդ. դրամ, իսկ լիզինգի ծավալները` 1.8 մլրդ.դրամ: ՓՄՁ վարկավորման չափերի մեծացումը նույնպես գտնվում է Ամերիաբանկի առաջնահերթությունների շարքում, ինչի մասին է վկայում այդ վարկերի պորտֆելի կրկնակի աճը, մինչև 16.8 մլրդ,դրամ: Նա տեղեկացրել է, որ մինչև տարեվերջ բանկի վարկային պորտֆելի ծավալը նախատեսվում է հասցնել 134-135 մլրդ. դրամի:
ՙԸստ ռազմավարության, առաջիկա 3-4 տարիներին Ամերիաբանկը պետք է կորպորատիվ բանկինգից անցեր բանկային ծառայությունների ունիվերսալ հատվածին, և ներկայումս մենք արդեն գտնվում ենք ֆիզիկական անձանց վարկավորման ակտիվացման գործընթացում և առաջիկա շաբաթներին հանդես կգանք նոր ակցիաներով ու նախագծերով՚,-ասել է նա: Նա տեղեկացրել է, որ ֆիզիկական անձանց վարկերի պորտֆելը տարեսկզբից աճել է 21%, մինչև 17.2 մլրդ.դրամ:
Խոսելով մանրածախ ծառայությունների մասին, Տ.Ջրբաշյանը նկատել է, որ բանկը մտադիր է հանդես գալ շուկայի համար հետաքրքիր նոր պրոդուկտներով` հիփոթեքի, գրավային վարկերի գծով, ինչպես նաև նխաատեսում է քարտային բիզնեսի հետագա զարգացում: Նախատեսվում է նաև նոր մասնաճյուղերի բացում, ասել է Տ.Ջրբաշյանը: