Հինգշաբթի, 20 Հոկտեմբերի 2011 21:18
ՙԱմերիա Խումբը՚ մտադիր է Վրաստանում ձեռք բերել բանկ
ԱրմԻնֆո. ՙԱմերիա Խումբը՚ բանակցում է Վրաստանում բանկ ձեռք բերելու ուղությամբ: Ինչպես այսօր լրագրողներին հայտարարել է Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, վրացական բանկային շուկա մտնելու դեպքում նախատեսվում է զարգացնել կորպորատիվ բանկինգը:
ՙՀաշվի առնելով Վրաստանի շուկայի մոտիկությունը հայկականին, ինչպես նաև կապերը և օրենսդրական առանձնահատկությունները, մենք որոշել ենք դուրս գալ վրացական շուկա, ընդ որում, ոչ թե ներկայացուցչություն բացելու ճանապարհով, այլ միանգամից` բանկ ձեռք բերելով, և այս հարցով լուրջ բանակցություններ են ընթանում արդեն 2 տարի՚,-ճշգրտել է Տ.Ջրբաշյանը: Նա նշել է, որ բանկի ձեռքբերման մասին ի սկզբանե նախատեսված էր հայտարարել այս տարվա սեպտեմբերին, սական գործարքն առայժմ հետաձգվել է, իսկ քննարկումները շարունակվում են:
ՙՀաշվի առնելով մեր հաճախորդների հետաքրքրությունը վրացական շուկայի նկատմաբ, մենք գտնում ենք, որ որ մեզ կհաջողվի մեր նիշան զբաղեցնել վրացական բանկային հատվածում, և չի բացառվում, որ մեր բրենդի անվան ներքո: Այս հարցը նույնպես քննարկվում է՚,-նշել է Տ.Ջրբաշյանը: