Հինգշաբթի, 20 Հոկտեմբերի 2011 21:34
Տ.Ջրբաշյան. Հայաստանի վարկանիշն ըստ Doing Business-2012-ի արտացոլում է երկրի տնտեսության առկա իրավիճակը
ԱրմԻնֆո: ՙՀայաստանի վարկանիշն ըստ Doing Business-2012-ի արտացոլում է երկրի տնտեսության առկա իրավիճակը, սակայն այն չի կարող լինել երկրում բարեփոխումների իրագրոծման նպատակ՚, - հայտարարել է Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը նախօրեին կայացած մամուլի ասուլիսում:
Նա կարծում է, որ Հայաստանի կառավարությունը բարեփոխումներ իրականացնելիս պետք է ղեկավարվի ոչ թե այն գաղափարով, թե երկիրը որերորդ տեղն է զբաղեցնում Doing Business վարկանշային աղյուսակում, այլ նպատակաուղղված լինի երկրի տնետսությունում բարենպաստ պայմանների ստեղծմանը` եղած ռեսուրսներն առավելագույն արդյունավետությամբ օգտագործելու համար: ՙԱնշուշտ, Հայաստանում կա կառուցվածքային փոփոխությունների միտում, և Doing Business գնահատել է այն: Սակայն` որքանով այդ բարեփոխումները թույլ կտան դիմակայել ճգնաժամի հնարավոր երկրորդ ալիքին՚, - ասել է Տ.Ջրբաշյանը:
Նշենք, որ Հայաստանը բարելավել է իր դիրքերը բիզնեսի վարման գրավչության մակարդակի Doing Business-2012 ամենամյա վարկանշային աղյուսակում և զբաղեցրել է 55-րդ տեղը: ՀԲ մասնագետները հաշվի են առելՀայաստանի վեց բարեփոխումները, ինչն աննախադեպ հաջողություն է վարկանշային աղյուսակում ներառված 183 երկրների շրջանում: ԱՊՀ երկրների ցուցակում Հայաստանը երկրորդ բարենորոգիչն է` Ղազախստանից հետո: