Հինգշաբթի, 20 Հոկտեմբերի 2011 22:12
Հայաստանի բանկային համակարգն ամեն տարի 10 տոկոսով կավելացնի իր բաժինը ՀՆԱ-ում, կանխատեսում է Տ.Ջրբաշյանը
ԱրմԻնֆո: Առաջիկա 5 տարիներին Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելի բաժինը ՀՆԱ-ում ամեն տարի 10 տոկսով կավելանա: Այդպիսի կանխատեսում է ներկայացրել լրագրողներին Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, նշելով, որ այսօր այդ բաժինը շատ ցածր է Արևելյան Եվրոպայի երկրների համեմատ: Նա ընդսմին ընդգծել է, որ ՀՆԱ-ում բանկային բաժնի ավելացում է դիտվել ոչ այնքան բանկերի շնորհիվ, որքան 2009 ճգնաժամային տարում ՀՆԱ նվազման առնչությամբ:
Նա նշել է, որ Վրաստանն ու Ադրբեջանը նույնպես աչքի են ընկնում ՀՆԱ-ում վարկային պորտֆելի ցածր տեսակարար կշռով, սակայն, ինչպես և Հայաստանում, կա մեծ ներուժ 5-10 տարում բանկային հատվածի կտրուկ աճի համար: ՙԱյլ կերպ սասծ` այդ աճն առնվազն 2 անգամ կարող է գերազանցել տնտեսական աճը, օրինակ, ՀՆԱ տարեկան 4-5 տոկոս աճի պայմաններում բանկային հատվածի վարկային պորտֆելը կարող է ունենալ տարեկան առնվազն 10 տոկոս աճ՚, - նշել է Տ.Ջրբաշյանը, ավելացնելով, որ դա իր հերթին կբարձրացնի ներդրումային գրավչությունը:
ՀՀ կառավարուհթյան տվյալներով, ՀՆԱ աճը Հայաստանում 2011 թվականի 9 ամիսներին կազմել է 5 տոկոս, իսկ միայն սեպտեմբերին` 17 տոկոս:
ԱրմԻնֆո գործ°ակալության պատրաստած ՙՀայաստանի առևտրային բանկերի ռենքինգի՚ տվյալների համաձայն, երկրի բանկային համակարգի միագումար վարկային պորտֆելը մինչև 2011 թվականի հուլիսի 1-ը կազմել է 1.8 տրլն դրամ` 40,6 տոկոս տարեկան աճով: Այդ պորտֆելի գրեթե 64 տոկոսը բաժին է ընկնում տնտեսության վարկերին` ավելանալով տարեկան կտրվածքով 42,4 տոկոսով: Բանկերի կողմից ֆինանսավորման հիմնական մասը բաժին է ընկնում արդյունաբերական հատվածին և առևտրի ոլորտին: