Երեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2011 16:00
ՎՏԲ-Հայաստան Բանկն անդամակցեց Priority Pass ծրագրին
ԱրմԻնֆո. Սկսած 2011 թվականի հոկտեմբերից ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդիսանում է Priority Pass ծրագրի մասնակից, որը նախատեսված է Բանկի պրեմիում դասի քարտերի քարտապանների համար: Priority Pass ծրագիրը աշխարհում ամենամասշտաբային և հեղինակային ծրագիրն է, որն իր անդամակիցներին հնարավորություն է ընձեռում մուտք գործելու 100-ից ավել երկրների, 300-ից ավել քաղաքների, 600-ից ավել օդանավակայանների VIP գոտիներ և գործում է անկախ ընտրված ավիաուղուց և չվերթի կարգից:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես ձգտում է իր հաճախորդներին տրամադրել ժամանակակից և առավել հարմար ծառայություններ: Այսուհետ ձեռք բերելով ՎՏԲ-Հայաստան Բանկի պրեմիում դասի քատրեր, հաճախորդը ավտոմատ կերպով անվճար ստանում է Priority Pass քարտը, որը նրան տալիս է այնպիսի հնարավորություններ, ինչպիսին է` արտերկրյա ուղևորությունների ընթացքում օդանավակայանների VIP գոտիներ մուտքի թույլտվություն, հանգիստ և հարմար սպասասրահ և բիզնեսի վարման համար անհրաժեշտ բոլոր հնարավորությունները` հեռախոս, ֆաքս, ինտերնետ, էլեկտրոնային փոստ, բանակցությունների անցկացման սենյակ և այլն՚,-ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի լխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ` Վ. Օվսյաննիկովը:
Նշենք, որ Priority Pass քարտերը, ինչպես նաև օդանավակայանների VIP գոտիների ուղեցույցը տրամադրվում են ՎՏԲ-Հայաստան բանկի պրեմիում դասի քարտերի քարտապաններին անվճար:
2011 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ, ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa ակտիվ քարտերի քանակը կազմել է 123 հազար քարտ, ինչը բանկին ապահովում է առաջատարի դիրքերը: