Ուրբաթ, 21 Հոկտեմբերի 2011 16:01
Ամերիաբանկը շուկա է դուրս բերում ոսկու ստանդարտացված ձուլակտորներ
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել իր կողմից մատուցվող ծառայությունների տեսականին: Այս անգամ Ամերիաբանկն առաջարկում է 999.9 հարգի ոսկու ստանդարտացված ձուլակտորների վաճառք, որը նախատեսված է բոլոր հաճախորդների համար` և հաշվետեր և ոչ հաշվետեր: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է Ամերիաբանկի առևտրային գործարքների Դեպարտամենտի ղեկավար և Տնօրինության անդամ Սերգեյ Շևչենկոն, ձուլակտորները հիմնականում արտադրվում են Կենտրոնական Եվրոպայի երկրներում, մասնավորապես, ՇվեյցարիայումԼ
Նրա խոսքերով, ծառայությունը ենթադրում է տարբեր քաշերի ոսկու` 1ունցիա, 10գ, 20գ, 50գ, 100գ, 1000գ ստանդարտացված ձուլակտորների վաճառք իրավաբանական և ֆիզիկական անձանց: Ձուլակտորի հետ հաճախորդին տրամադրվում է նաև որակի սերտիֆիկատ:
Հայաստանի ՙոսկու՚ շուկայի միտումների վերաբերյալ Շևչենկոն նշել է, որ երկրում առայժմ զարգացած չէ արժեթղթերի շուկան, հետևաբար, բնակչությանն անհրաժեշտ են այլընտրանքային ներդրումային շուկաներ, իսկ ձուլակտորները լավ այլընտրանք են հանդիսանում նաև ավանդների համեմատ:
Ամերիաբանկը ոսկու ստանդարտացված ձուլակտորների վաճառքի նպատակով կատարում է կանխիկ ոսկու գնանշումª ըստ ձուլակտորների քաշային մեծության, որը հրապարակվում է Բանկի ինտերնետային կայքի գլխավոր էջում www.ameriabank.am:
Նշենք, որ Ամերիաբանկը հաճախորդներին առաջարկում է նաև մետաղական հաշիվներ` անկանխիկ ոսկու հաշվառման և անկանխիկ ոսկով գործարքների կնքման համար, ինչպես նաև` ոսկու կառուցվածքային ավանդ: