Ուրբաթ, 21 Հոկտեմբերի 2011 17:45

Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2011թ.հուլիսին աճել են 5.3%-ով


ԱրմԻնֆո. Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2011թ.հուլիսին աճել են 5.3%-ով, իսկ 2010-ի դեկտեմբերի համեմատ` 0.5%-ով, կազմելով 1875.8 մլն.դոլար: Այս մասին տեղեկացվում է ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա Տեղեկատուի մեջ:

Արժույթի Միջազգային Հիմնադրամի կոզմում փոխառության հատուկ իրավունքների չափերը (SDR) հուլիսին, 2010-ի դեկտեմբերի համեմատ ավելացել են 1.3%, կազմելով 1856.2 մլն.դոլար:

Նշենք, որ Հայաստանի միջազգային համախառն պահուստների կազմում բանկային ոսկու բաժինը զրոյացվել է 2003 թվականի դեկտեմբերին: