Շաբաթ, 22 Հոկտեմբերի 2011 17:35
Հայաստանում նվազել են տնտեսութոյան վարկավորման աճի տեմպերը
ԱրմԻնֆո. Հայաստանում նվազել են տնտեսութոյան վարկավորման աճի տեմպերը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, ըստ 3-րդ եռամսյակի արդյունքների, վարկավորման տարեկան աճը կազմել է 33.9%, նախորդ` 37% աճի փոխարեն: Ընդ որում, դրամային վարկավորման տեմպերը տարեկան կտրվածքով աճել են 24%, իսկ արտարժութային վարկավորման տեմպերը` 40%:
Չնայած դրամային և արտարժութային զանգվածների տարեկան 24-25% աճին, արտարժութային ավանդների 23.7% աճի համեմատ գրանցվել է գրանցվել է դրամային ավանդների 41.1% աճ: Ընդ որում, 3-րդ եռամսյակում ավանդները կրճատվել են 2.7%: Արդյունքում, 3-րդ եռամսյակում դոլայնացման մակարդակը նվազել է 0.7%, իսկ տարեկան կտրվածքով`0.5%: