Շաբաթ, 22 Հոկտեմբերի 2011 18:14
Առաջիկա ամիսներին ԿԲ կանխատեսում է գնաճի աստիճամական նվազում
ԱրմԻնֆո. Առաջիկա ամիսներին ԿԲ կանխատեսում է գնաճի աստիճամական նվազում, չնայած, որ սեպտեմբերին այն գերազանցել է առավելագույն սահմանագիծը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, գնաճի վրա շարունակում է զսպող ազդեցութունը թողնել փետրվարին վերաֆինանսավորման տոկոսադրույքի 1.25% բարձրացումը:
Աղբյուրի համաձայն, սեպտեմբերին վերաֆինանսավորման տոկոսադրույքի 0.5 տոկոսային կետով նվազեցումից հետո ֆինանսական շուկայում ներկայումս ձևավորված և ակնկալվող տոկոսադրույքները, անորոշություններից բխող ռիսկերի չափավոր դրսևորման պարագայում, թույլ կտան ձևավորել համախառն պահանջարկի այնպիսի մակարդակ, որի պարագայում գնաճը կգտնվի 4%±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում:
Սեպտեմբերին հրապարակված ԱՄՀ հերթական զեկույցում 2011 և 2012 թթ. համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումները նվազեցվել են և կազմում են տարեկան 4-ական տոկոս` պայմանավորված հիմնականում զարգացած երկրների տնտեսական ակտիվության նվազմամբ: նաճի կանխատեսումները ճշգրտվել են զարգացող երկրների հաշվին. զարգացած երկրներում 2011 թ. գնաճը կանխատեսվել է 2.6%-ի շրջանակներում, իսկ զարգացողներում` 7.5%: 2011 թ. ՀՀ գործընկեր երկրներից Ռուսաստանի համար կանխատեսվել է 4.3% տնտեսական աճ և 7.3% գնաճ: ԱՊՀ երկրների և Վրաստանի գնաճը կանխատեսվել է 10%-ի շրջանակներում: