Երկուշաբթի, 24 Հոկտեմբերի 2011 11:41
ՀՀ ԿԲ առաջիկա ամիսներին կանխատեսում է ինֆլյացիայի աստիճանաբար նվազում
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական Բանկն առաջիկա ամիսներին կանխատեսում է ինֆլյացիայի աստիճանաբար նվազում, չնայած այն բանին, որ սեպտեմբերին այն գերազանցել է թույլատրվելի սանդղակը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, գնաճային միջավայրի վրա դեռևս շարունակում է զսպող ազդեցություն թողնել փետրվար-ապրիլ ամիսներին վերաֆինանսավորման տոկոսադրույքի 1.25 տոկոսային կետով բարձրացումը:
Աղբյուրի համաձայն, սեպտեմբերին վերաֆինանսավորման տոկոսադրույքի 0.5 տոկոսային կետով նվազեցումից հետո ֆինանսական շուկայում ներկայումս ձևավորված և ակնկալվող տոկոսադրույքները, անորոշություններից բխող ռիսկերի չափավոր դրսևորման պարագայում, թույլ կտան ձևավորել համախառն պահանջարկի այնպիսի մակարդակ, որի պարագայում գնաճը կգտնվի 4% ¥+/-1.5¤ տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում: Խորհուրդն ամփոփեց, որ գնաճի վերջին ամիսների զարգացումները համահունչ են 2011 թ. դրամավարկային քաղաքականության ծրագրերում նախանշված հետագծին:
Սեպտեմբերին հրապարակված ԱՄՀ հերթական զեկույցում 2011 և 2012 թթ. համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումները նվազեցվել են և կազմում են տարեկան 4-ական տոկոս` պայմանավորված հիմնականում զարգացած երկրների տնտեսական ակտիվության նվազմամբ: նաճի կանխատեսումները ճշգրտվել են զարգացող երկրների հաշվին. զարգացած երկրներում 2011 թ. գնաճը կանխատեսվել է 2.6%-ի շրջանակներում, իսկ զարգացողներում` 7.5%: 2011 թ. ՀՀ գործընկեր երկրներից Ռուսաստանի համար կանխատեսվել է 4.3% տնտեսական աճ և 7.3% գնաճ: ԱՊՀ երկրների և Վրաստանի գնաճը կանխատեսվել է 10%-ի շրջանակներում: