Հինգշաբթի, 20 Հոկտեմբերի 2011 20:37
Ամենիաբանկն իր նոր միաձուլման մասին կհայտարարի 2012 թ. առաջին կիսամյակում
ԱրմԻնֆո. Ամերիաբանկըմտադիր է Հայաստանի առևտրային բանկերից մեկի հետ նոր, թվով երկրորդ միաձուլման մասին հայտարարել 2012 թվականի առաջին կիսամյակում: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության հարցին:
ՙՄենք միաձուլման կապակցությամբ բանակցում ենք բանկերից մեկի հետ: Խոսքը գնում է լուրջ գործարքի մասին, հուսով ենք, որ առաջին կիսամյակում կկարողանանք հայտարարել միաձուլման մասին: Նման գործարքները շատ բարդ են, կախված են բազմաթիվ գործոններից, և հնարավոր է նաև, որ ինֆորմացիայի արտահոսքի հետևանքով գործարքը չկայանա՚,-նշել է նա: