Երեքշաբթի, 25 Հոկտեմբերի 2011 18:26
HSBC Բանկ Հայաստանի ղեկավարը նշանակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Դիտորդ խորհուրդի անդամ
ԱրմԻնֆո. HSBC Բանկ Հայաստանի ղեկավար Աստրիդ Քլիֆֆորդը նշանակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Դիտորդ խորհուրդի անդամ: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի խորհուրդի անդամի պաշտոնում նրա գրանցման մասին ՀՀ Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ է մտել 18.10.2011թ.-ից: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է բորսայի մամուլի ծառայությունից:
Տիկին Քլիֆֆորդը 2010թ.-ից հանդիսանում է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենª աշխատելով Էյչ-Էս-Բի-Սի խմբի անդամ ընկերություններում շուրջ 21 տարի: Մինչ այդ նա զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ Մեծ Բրիտանիայում, Ջերսիում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Օմանում, Հնդկաստանում, Վյետնամում, Թայվանում, Հոնկոնգում և ԱՄՆ-ում:
Տիկին Քլիֆֆորդը ավարտել է Սաութհեմփթոնի համալսարանի հոգեբանության ֆակուլտետը և ունի Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի Տնտեսագիտության մագիստրոսի կոչում: