Չորեքշաբթի, 26 Հոկտեմբերի 2011 18:07

Օբյեկտիվ դժվարութոյւններն այնքան շատ են, որ մենք իրավունք չունենք բիզնեսի համար ստեղծել սուբյեկտիվ պրոբլեմներ


ԱրմԻնֆո: միջազգային աուդիտորական և խորհրդատվական ընկերոթյան երևանյան գրասենյակի ղեկավար Էրիկ Հայրապետյանի հարցազրույցը ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը:

Ընկերությունը աուդիտի, հարկերի գանձման, գործարքների ուղեկցման և խորհրդատվության ոլորտների առաջատար միջազգային կազմակերպություններից մեկն է: Ընկերության կոլեկտիվը կազմված է ավելիքան 150 հազար աշխատակիցներից տարբեր երկրներում, որոնց միավորում են ընդհանուր կորպորատիվ արժեքները, ինչպես նաև նվիրվածությունը մատուցվող ծառայութոյունների որակի նկատմամբ: Ներկայումս ԱՊՀ երկրներում գործում են ընկերության 18 գրասենյակներ: Երևանյան գրասենյակը բացվել է 2008 թվականին:

Պրն.Հայրապետյան, նշեք, խնդրեմ, այն գործոնները, որոնք սահմանափակում են աուդիտորական ծառայությունների զարգացումը Հայաստանում: Ի՞նչ խորհուրդներ կտայիք դրանք վերացնելու ուղղությամբ:

Հայաստանում աուդիտորական ծառայությունների շուկան սահմանափակում են շուկայի կողմից ֆինանսական տեղեկությունների նկատմամբ ցածր պահանջարկը, կապիտալի շուկայի զարգացած չլինելը, ինչպես նաև ՀՆԱ կազմում ստվերային տնտեսության զգալի բաժնի առկայությունը: Ներկայումս աուդիտորական ծառայությունների նկատմամբ պահանջարկն ավելի շուտ ձևավորում է պետությունը, քան ներդրողները: Սակայն դա չի նշանակում, որ պետության ջանքերը կմնան անհետևանք: Ժամանակի ընթացքում շատ սեփականատերեր կգնահատեն թափանցիկ բիզնեսի առավելությունները, այն հնարավորույթունները, որոնք կարող են բացվել նրանց առջև, ծածկելով բոլոր ծախսերը:

Գլոբալիզացիայի և ուժգնացող մրցակցության պայմաններում բիզնեսը չի կարող զարգանալ միայն ներքին ռեսուրսների հաշվին, իսկ դեպի արտաքին ֆինանսավորում մուտքն անհնար է առանց ընկերության բացության և թափանցիկության: Այո, սեփականատերերի հեռացումը բիզնեսն անմիջականորեն կառավարելուց նույնպես պահանջարկ կառաջացնի անկախ փորձագետների կողմից հաստատված որակյալ ֆինանսական տեղեկությունների նկատմամբ: Կարծում եմ, որ բանկերը նույնպես կբարձրացնեն իրենց վարկառուների ֆինանսական տեղեկությունների որակի նկատմամբ պահանջները: Առաջընթացն արդեն առկա է, բիզնեսի շատ ներկայացուցիչներ հասկանում են, թե իրենց բիզնեսին ինչպիսի օգուտ է բերում անկախ աուդիտը:

Պարտադիր աուդիտ անցկացնող ընկերություններից որքա՞նի աուդիտն է իրականացնում -ը:

Մենք իրականացնում ենք մոտ 10 ընկերութունների ֆինանսական հաշվետվութունների աուդիտ: Ունենք պոտենցիալ հաճախորդների նախնական ընտրության կոշտ համակարգ: Մեր հիմնական հաճախորդներն են Հայաստանում գործող խոշոր միջազգային ընկերությունները: Դրանք իրենց ոլորտի առաջատար ընկերություններ են, ինչպիսիք են` <Հայաստանի էլեկտրական ցանցերը>, <ՎՏԲ-Հայաստան Բանկը>, Orange Armenia-ն, NSADAQ OMX Armenia ընկերությունները և այլն: Մեր գործունեությունը հիմնված է համաշխարհայիին շուկայում ընկերության ունեցած գլոբալ փորձի վրա:

Ինչպիսի՞ ծառայություններ է մատուցում ընկերությունը խորհրդատվության ոլորտում: Ինչպիսի՞ միտումներ են այսօր դիտվում այդ ծառայությունների զարգացման բնագավառում: Թվարկեք խորհրդատվական գործունեության շրջանակներում ընկերության կողմից իրականացված մի քանի խոշոր նախագծեր:

Խորհրդատվական ծառայությունները հանդիսանում են -ի բիզնեսի առանցքային ուղղություններից մեկն ամբողջ աշխարհում: Ընկերությունն կողմից մատուցվող ծառայությունների փունջը շատ լայն է: Ես կնշեմ հիմնական ուղղությունները, դրանք են` գործարքների վերաբերյալ խորհրդատվական ծառայությունները, հարկերի գանձման ոլորտում խորհրդատվությունները, իրավաբանական ծառայությունները և բիսնես-խորհրդատվությունը: Ներկայումս Հայաստանում մենք ավելի ակտիվ ենք հարկերի գանձման հետ կապված խորհրդատվության ոլորտում: Մեր հաճախորդները խոշոր միջազգային ընկերություններ են, որոնք աշխատում են հայկական շուկայում, կամ առաջիկայում նախատեսում են դուրս գալ այս շուկա:

Բիսնես-խորհրդատվության նախագծերի շարքում կարելի է թվարկել Հայաստանում աշխատավարձերի և փոխհատուցումների վերաբերյալ հետազոտությունը, որն արդեն 2 տարի անընդմեջ հաջողությամբ է անցկացնում Ernst & Young Human Capital-ի խորհրդատուների խումբը, որը ներկայացված լինելով 130 երկրներում, 1992 թվականից նման ծառայություններ է մատուցում նաև ԱՊՀ երկրներում: Անցյալ տարվա մեր հետազոտությունը, որին, չնայած, որ այն տեղական շուկայի համար համեմատաբար նորույթ էր, մասնակցեցին բազմաթիվ խոշոր ընկերություններ`ոլորտների առաջատարներ, և որը մեր փորձագետների կողմից ճանաչվեց ԱՊՀ երկրներում անցկացվող հետազոտությունների մեջ լավագույններից մեկը: Հետազոտությունը քիչ հաջողություն չունեցավ նաև մասնակից-ընկերությունների շրջանում, մասնավորապես, դրա շնորհիվ է, որ վերջնական հաշվետվութունը ներառում էր ոչ միայն աշխատավարձի և փոխհատուցումների կառուցվածքը, այլ նաև քաղաքական ընթացակարգերի մասին տվյալներ, որոնք օգտագործվում էին անձնակազմի կառավարման ոլորտում: Հիմնվելով նախորդ տարվա արդյունքների վրա, այս տարի մենք զգալիորեն ընդլայնեցինք հետազոտության շրջանակները:

Կիսվեք աշխատավարձի և փոխհատուցումների վերաբերյալ Հայաստանում անցկացրած Ձեր հետազոտության արդյունքների մասին: Ո՞ր ընկերություններն են մասնակցել հետազոտությանը, ինչպիսի՞ն է միջին աշխատավարձն այդ ընկերություններում և ի՞նչ սկզբունքներով են ղեկավարվում հայկական ընկերություններն անձնակազմը ղեկավարելիս:

Առաջին հետազոտության ընդհանուր արդյունքներն արդեն մի քանի անգամ հրապարակվել են, իսկ նորն արդեն պատրաստվում է հրապարակման, հետևաբար վերջնական տվյալներ դեռ չկան: Կարող եմ ասել, որ այս տարի հետազոտությանը մասնակցեցին 30 ընկերություններ, տնտեսոթւյան տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, այդ թվում` բանկային, դեղագործական, լեռնարդյունաբերական, ինչպես նաև ոչ առևտրային ընկերություններ: Հաշվի առնելով մասնակիցների ցանկությունները, ի լրումն ընդհանուր ինդուստրիալ հետազոտության, ֆինանսական և բանկային հատվածների համար անցկացվեց նաև հատուկ ինդուստրիալ հետազոտություն: Ամփոփիչ արդյունքները կներառեն ավելի քան 140 պաշտոնների վերաբերյալ տեղեկատվություն:

Անգամ չունենալով վերջնական տվյալներ, կարող եմ ասել, որ հետազոտության արդյունքները բացահայտեցին մի շարք ուշադրության արժանի փաստեր, օրինակ, մասնակից ընկերություններից 80%-ի մոտ վերջին մեկ տարում տեղի է ունեցել աշխատավարձի 12% աճ կամ սպասվում է աշխատավարձի հետագա բարձրացում: Հետազոտությունը ցույց տվեց, որ ընկերությունների ավելի քան 75%-ն իրենց աշխատողներին տրամադրում են բժշկական ապահովագրություն, չնայած, որ ապահովագրական գումարների չափերը չափազանց տարբեր են: Բազմաթիվ հետաքրքիր փաստեր են բացահայտվել դրամական փոխհատուցումների կառուցվածքի վերլուծությունների արդյունքում, ինչը դիտվում է հաստատուն և փոփոխական բաղդրիչների միջև: Վերջնական ամբողջական հաշվետվությունը կհրապարակվի նոյեմբերի առաջին կեսին, իսկ դրա ցուցադրական տարբերակը շուտով կհայտնվի մեր ընկերության կայքում և մատչելի կլինի բոլորին:

Պրն.Հայրապետյան, հեռանկարայի՞ն է արդյոք Հայաստանը բիսնես-ներդրումների առումով: Թվարկեք Հայաստանում երկրի ռիսկի հիմնական բաղադրիչները, ի՞նչ գործոններ են բացասաբար ազդում հայկական ընկերությունների վարկունակության վրա:

Մեծ գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ օտարերկրյա ընկերությունների համար Հայաստանի չի հանդիսանում մեծ և հեռանկարային շուկա, քանի որ այդքան էլ հարուստ չէ ռեսուրսներով, չունի զարգացած արդյունաբերություն, ինչպես նաև տրանսպորտային մատչելիություն: Մի խոսքով, օբյեկտիվ դժվարությունները բազմաթիվ են: Դրանք այնքան շատ են, որ մենք իրավունք չունենք բիզնեսի համար ստեղծել սուբյեկտիվ պրոբլեմներ: Նախ և առաջ, դա վերաբերվում է երկրի գործարար մթնոլորտին: Աշխարհում բազմաթիվ են օրինակները, երբ ցածր մեկնարկային հնարավորություններ ունեցող երկիրը հասել է անհավատալի արդյունքների, իսկ հարուստ բնական ռեսուրսներ ունեցող երկիրը չի կարողանում ձերբազատվել հումքային կախվածությունից: Բիզնեսի զարգացման վրա ամենաշատն արտացոլվում են կայուն միտումներն օրենսդրության և դրա կիրառման ոլորտում: Գրավիչ ներդրումային մթնոլորտ ունեցող երկրի համբավ ստեղծելու համար հարկավոր է ընդունել բազմաթիվ նոր որոշումներ, մասնավորապես, ընդունել միասնական Հարկային Օրենսգիրք: Օտարերկրյա ներդրողները ցանկանում են իմանալ, ապահով կլինե՞ն արդյոք իրենց ներդրումները, ինչպե՞ս են գանձվում հարկերը, ի՞նչ պետք է անել, որպեսզի նրանց գործողություններն առավելագույնս համապատասխանեն օրենքի պահանջներին: Ցավոք, օրենքը միշտ չէ, որ միանշանակ է: Խորհրդատուի մեր դերը կայանում է նրանում, որպեսզի հաճախորդին պարզաբանենք օրենքի պահանջները և նրան օգնենք գործելու օրենքի պահանջներին համապատասխան: Գլխավորը, որ հետաքրքրում է հաճախորդին, դա այն է, թե ինչպես այդ ամենն անել օրինական ճանապարհով և առավելագույնս արդյունավետ:

Ինչո՞ւմ են կայանում հայ գործարարների, այդ թվում նաև արտահանողների ռազմավարական պրոբլեմները: Ի՞նչ խորհուրդներ կտայիք այդ պրոբլեմները վերացնելու ուղությամբ:

Հայ գործարարների գլխավոր պրոբլեմը կորպորատիվ կառավարման որակն է: Հաճախ, անգամ բավականաչափ խոշոր ձեռնարկություններում, կառավարում են ընտանեկան բիզնեսի սկզբունքներով: Բայց դա արդյունավետ կարող է լինել միայն բիզնեսի կայացման փուլում ու համեմատաբար փոքր ծավալների դեպքում: Ընկերություները պատշաճ ուշադրություն չեն դարձնում իրենց աշխատակիցների մասնագիտական մակարդակի բարձրացման վրա: Կադրերի ընտրության հարցում գերադասվում է նվիրվածության սկզբունքը: Ես նրանց խորհուրդ կտայի հաճախ դիմել արտաքին խորհրդատուների օգնությանը, վստահել նրանց խորհուրդներին, կենտրոնանալ կորպորատիվ կառավարման բարելավման վրա, միջոցներ չափսոսալ անձնակազմի որակավորման բարձրացման վրա:

Ինչպե՞ս եք գնահատում ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին անցնելու ուղղությամբ հայկական ընկերությունների պատրաստվածության աստիճանը: Ինչպե՞ս եք գնահատում այդ ոլորտի հայ մասնագետների պրոֆեսիոնալ ունակությունները:

Միջազգային համակարգին անցնելը շատ կարևոր քայլ է երկրի ներդրումային գրավչության բարձրացման գործում: Օտարերկրյա ներդրողները պետք է հասկանան այն երկրի ստանդարտները, որտեղ պատրաստվում են միջոցներ ներդնել: Բացի այդ, միջազգային համակարգին անցնելը բաձրացնում է ֆինանսական ինֆորմացիայի որակը: Դրանից շահում են գործընթացի բոլոր մասնակիիցները` ներդրողները, բաժնետեերը, վարկատուները, ինչպես նաև կառավարությունը: Այստեղ նույնպես քիչ չեն խոչընդոտները: Ինչպես հաշվետվություններ կազմողները, այնպես էլ դրանից օգտվողները, նոր ստանդարտները հասկանալու համար պետք է համապատասխան պատրաստվածություն և կրթություն ունենան: Մյուս կողմից, այդ ճանապարհի կեսը երկիրն անցավ դեռևս 2000 թվականներին, երբ ընդունվեցին հաշվապահական հաշվառման ազգային ստանդարտները: Միջազգային ստանդարտներին սահուն անցումն ապահովելու համար Հայաստանում կան բավականաչափ լավ մասնագետներ: Այդ գործընթացն այժմ վատ չի ընթանում: Կառավարությունը հետևողկանորեն աշխատում է միջազգային ստանդարտները ներդնելու ուղղությամբ, ներգրավելով պրոֆեսիոնալների: Մենք հավատում ենք այդ նախաձեռնությունների հաջողությանը: Մեր ընկերությունն էլ է իր ավանդը ներդնում այդ գործում:

Որոշ փորձագետների կարծիքով, Հայաստանում խոշոր ձեռնարկությունների համար պարտադիր աուդիտի ինստիտուտի ներդրումը վտանդի է ենթարկում աուդիտի անկախ էությունը: Ինչպեսի՞ն է ընկերության դիրքորոշումն այս հարցում, հարկավո՞ր է արդյոք Հայաստանում պարտադիր աուդիտ:

Պարտադիր աուդիտի պրակտիկան գոյություն ունի նաև բավականին զարգացած տնտեսություն ունեցող երկրներում, ինչպիսիք են` Մեծ Բրիտանիան, Իտալիան, Գերմանիան, Ֆրանսիան, Կիպրոսը: Ֆինանսական կազմակերպությունների պարտադիր աուդիտը գրեթե համընդհանուր պրակտիկա է: Պետությունը, որպես ֆինանսական հաշվետվութուններից օգտվողներից մեկը, անհրաժեշտ է համարում խոշոր ձեռնարկութոյւնների համար պարտադիր աուդիտի անցկացումը: Դա բնական է, հատկապես հաշվի առնելով տնտեսոթւյան ոչ թափանցիկության ներկայիս մակարդակը: Այստեղ շատ կարևոր է շուկայի բոլոր մասնակիցների համար ապահովել հավասար հնարավորություններ, ինչպես նաև աուդիտի որակի պատշաճ հսկողություն: Չի կարելի թույլ տալ, որ դա վերածվի տհաճ ձևականության: Ֆինանսների նախարարությունը գիտակցում է դրա կարևորությունը և լուրջ քայլեր է նախաձեռնում աուդիտորական ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ: Աշխատանքներին ընդգրկված են պրոֆեսիոնալներ, որոնք լավ գիտեն, թե ինչ բան է աուդիտը:

Ըստ ընկերության գնահատականների, Հայաստանի տնտեսության մեջ որքա՞ն է ստվերային տնտեսության ծավալը: Ի՞նչը կարող է մեր տնտեսությունն ազատել ստվերից:

Հատուկ հետազոտություններ մենք չենք անցկացրել այդ թեմայով, իսկ նման գնահատականների արժանահավատությունը միշտ էլ մոտավոր է, քանի որ, իրոք, եթե տվերային է, ապա ծավալները հնարավոր չէ չափել: Հենվելով տարբեր աղբյուրների տվյալների վրա, կարելի է պնդել, որ ստվերում է գտնվում տնտեսության էական մասը: Լուծումը գտնվում է կոռուպցիայի դեմ պայքարի, շուկայի բոլոր մասնակիցների համար հավասար պայմանների ապահովման և պետության կողմից խելամիտ ֆիսկալ քաղաքականության իրականացման մեջ: Մենք դրականորեն ենք գնահատում օրենսդրական փոփոխությունները, որով խոշոր ձեռնարկություններին պարտադրվում է պարտադիր կերպով հրապարակել ֆինանսական հաշվետվությունները: Սակայն միայն այդ քայլը դեռ բավարար չէ: Կառավարությունը պետք է հետևողականորեն կյանքի կոչի ստվերային տնտեսության դեմ պայքարի համալիր միջոցառումներ, միաժամանակ թեթևացնելով ստվերում չգտնվող ընկերութունների վիճակը:

Ինչպե՞ս եք գնահատում բանկային և ապահովագրական բիզնեսը, ինչպես նաև Հայաստանի վարկային կազմակերպությունների հատվածը, հաշվի առնելով դրանց յուրահատկությունները:

Ֆինանսական հատվածի կարգավորող և վերահսկող մարմինները գործում են արդյունավետորեն, բանկային համակարգը բավականաչափ կայուն է և հաստատուն: Ապահովագրական բիզնեսը գտնվում է ակտիվ վերակազմավորման և կայացման փուլում: Պատահական չէ, որ այդ շուկայում տեսնում ենք միավորումներ և միաձուլումներ: Աճին նպաստում են նաև օրենսդրական փոփոխություններն այդ ոլորտում: Այնուամենայնիվ, ֆինանսական ծառայությունների շուկան բավականաչափ զարգացած չէ: Առջևում դեռ անցնելու մեծ ճանապարհ կա:

Էլիտա Բաբայան


ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ինIdcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցերՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցեր
Ամերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունըԱմերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունը
Ադրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարարԱդրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարար
"Մեր ձեւով" շարժում. Ի՞նչ գինեգործական կենտրոնի մասին է խոսքը, եթե Կախեթիան արտահանում է 200 մլն դոլարի արտադրանք, իսկ Վայոց ձորը՝ ընդամենը 2 մլն դոլարի
Հայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցըՀայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցը
Հայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունըՀայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունը
Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. "Ռոսսելխոզնադզոր"-ի ղեկավար
Հանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունըՀանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունը
Արդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համարԱրդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համար
Փաշինյանը Մոսկվայի Փաշինյանը Մոսկվայի "Ատոմ" թանգարանում ծանոթացել է ատոմային էներգետիկայի ոլորտի ձեռքբերումներին
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
Հայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավարՀայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավար
Մհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետՄհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետ
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը
Ինչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակումԻնչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակում
Հայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համարՀայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համար
Հայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթՀայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթ
Վստահությունն է հաջողված համագործակցության բանալինՎստահությունն է հաջողված համագործակցության բանալին
ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.
Կառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգըԿառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգը
Հայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետՀայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետ
Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում 
Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթըՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը
Կառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքըԿառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքը
ՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համարՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համար
Համբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններինՀամբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններին
Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներիցԻնչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներից
Կոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերը
«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է
Երիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկԵրիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկ
Երևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցեր
Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբՀայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբ
Հայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակըՀայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակը
Հայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորությունները
Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններինՄինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ
Կորեայի ձոր տանող ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ՏԿԵՆԿորեայի ձոր տանող ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ՏԿԵՆ
Երևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի նիստԵրևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի նիստ
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովինIDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
Հայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերըՀայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերը
Հայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքը
Ադրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճարԱդրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճար
Հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկՀունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկ
Հայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտումՀայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտում
Հայկական Հայկական "Մետալշին" ընկերությունն ընդգրկվել է ԵԱՏՄ արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մեխանիզմի շրջանակներում համատեղ կոոպերացիոն նախագծում
ԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրիԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրի
ԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտ
Լավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասինԼավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասին
Վահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումըՎահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումը
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովինԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովին
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրելՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրել
Հայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունըՀայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունը
ՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններիցՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններից
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ով
Հայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջՀայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջ
Հայաստանում տարեկան գնաճը շարունակում է արագանալ՝ չհատելով թիրախային շեմի սահմաններըՀայաստանում տարեկան գնաճը շարունակում է արագանալ՝ չհատելով թիրախային շեմի սահմանները
Հայաստանի արդյունաբերության հատվածը 10 ամսվա արդյունքներով  3% անկում է արձանագրելՀայաստանի արդյունաբերության հատվածը 10 ամսվա արդյունքներով  3% անկում է արձանագրել
Զեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համարԶեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համար
Արդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքըԱրդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
15.12.2025
RUB4.800.02
USD381.70-0.07
EUR448.190.49
GBP510.680.02
CAD277.10-0.39
JPY24.610.13
CNY54.160.04
CHF479.40-0.87