Հինգշաբթի, 27 Հոկտեմբերի 2011 15:41
Սփյուռքից եկող ներդրումները համապատասխան գործարար մթնոլորտի կարիքն ունեն
ԱրմԻնֆո: HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդի հարցազրույցը ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը
Վերջերս ԱՄՆ-ում տեղի ունեցավ հայկական բանկերի առաջին միջազգային համաժողովը, որի աշխատանքներին մասնակցեց նաև HSBC Բանկ Հայաստանը: Ինչպե՞ս եք գնահատում այդ համաժողովի արդյունքները: Որքանո՞վ Հայաստանի բանկային համակարգը հետաքրքրեց ամերիկացիներին, և ո՞ր պրոդուկտներն էին, որոնք ամենաշատ պահանջված էին:
Մինչև ուղևորությունը մենք շատ քիչ էինք իրազեկված, թե ի՞նչ է մեզ սպասվում ԱՄՆ-ում, ինչպիսի՞ն կլինի հայկական Սփյուռքի շահագրգռվածությունը, այդ իսկ պատճառով էլ որոշ բանկիրներ տրամադրված էին հոռետեսորեն: Սակայն պետք է ասեմ, որ այդ տրամադրություններն իսկույն վերացան, երբ մենք տեսանք համաժողովի մասնակիցների թիվն ու նրանց շահագրգռվածությունը, ինչը բարձրացրեց մեր սպասումները: Առավոտյան նիստերին մասնակցեց 200 մարդ, իսկ պաշտոնական ընթրիքին` 1000 մարդ: Սփյուռքի ներկայացուցիչները լրջորեն շահագրգռված էին և խոսում էին Հայաստանում ներդրումներ կատարելու մասին, եթե, իհարկե, երկրի գործարար-մթնոլորտը կհամապատասխանի նրանց շահերին: Գործարար-մթնոլորտի և տնտեսոթւյան վիճակն ամբողջությամբ իր ելույում ներկայացրեց Հայաստանի նախագահը, ինչպես նաև Կենտրոնական բանկը, ՀՀ Բանկերի միությունը և Արմսվիսբանկը: Ավելի ուշ կազմակերպվեց հարց/պատասխան ձևաչափով նիստ, որին կազմակերպիչների առաջարկությամբ մասնակցեց նաև HSBC Բանկ Հայաստանը, ի դեմս ինձ: Իմ կարծիքով, դա պայամանավորված էր բանկի 15-ամյա գործունեությամբ և միջազգային HSBC Բանկի կողմից Հայաստանում կատարված ներդրումներով:
Ինչպիսի՞ն էին քննարկվող հիմնական հարցերը, և դիտարկվո՞ւմ էին արդյոք հայկական բանկերի ու նրանց ամերիկյան գործընկերների միջև համատեղ իրականացվող նախագծեր:
Հարցերի շրջանն ընդգրկում էր ներդրումների տարբեր ասպեկտներ, բացահայտելով այնպիսի պրոբլեմներ, որոնց լուծումը թույլ կտա նոր ներդրումներ ներգրավել դեպի Հայաստան: Հայկական Սփյուռքի ներկայացուցիչները նույնպես կիսվեցին Հայաստանում իրենց ունեցած փորձով, որը հաճախ, ցավոք, կրում էր բացասական բնույթ, պայմանավորված լինելով, նրանց խոսքերով, երկրում առկա կոռուպցիոն ռիսկերով: Հայաստանի բանկային համակարգի ներկայացուցիչները չժխտեցին այդ գործոնի առկայությունը: ԿԲ ղեկավարը հաստատեց, որ կառավարության հետ համատեղ բոլոր ջանքերն է ներդնում, նշված իրավիճակը կանխարգելելու և տրանսպարենտ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև Սփյուռքի ներկայացուցիչների շահերի պաշտպանությունը հնարավոր կոռուպցիոն ռիսկերից պաշտպանելու ուղղությամբ: Ամերիկյան բիզնեսի ներկայացուցիչները մտահոգված էին մեկ այլ պրոբլեմով ևս: Մասնավորապես, ինչպես հայտնի դարձավ, վերջերս ԱՄՆ-ում ընդունված օրենքի համաձայն, այդ երկրի քաղաքացիների բոլոր օտարերկրյա հաշիվները պետք է բաց լինեն ամերիկյան ռեգուլյատորի համար: Տվյալ պարագայում, բանկային գաղտնիքի մասին Հայաստանում գործող օրենքը նրանց համար որոշակի խոչընդոտներ է ստեղծում ներդրումների հարցում: Լսարանին հետաքրքրեց նաև HSBC փորձը Հայաստանում, և ինձ համար հաճելի էր պատմել, որ 15 տարիների ըննթացքում բանկը հաջողությամբ է գործել, տարեցտարի աճող շահույթով, կապիտալի բավականին բարձր եկամտաբերությամբ, որը միջին հաշվով կազմում է 31%, ինչպես նաև հետագա գործունեության հեռանկարներով: Փաստորեն, Հայաստանում մենք լուրջ պրոբլեմներ չենք ունեցել, հնարավոր է, որ HSBC համար, որը խոշոր խաղացող է, ամեն ինչ ավելի հեշտ է եղել: Եղան նաև հիփոթեքային վարկավորմանը, ինչպես նաև տարածաշրջանի բնակչության աջակցմանը վերաբերվող հարցեր:
Տիկին Ասթրիդ, որքանո՞վ է նպատակահարմար ամերիկացիների համար հայկական HSBC հետ աշխատելը, այն ժամանակ, երբ Ամերիկայում բանկը ներկայացված է մի քանի նահանգներում: Նրանք ինչպե՞ս գնահատեցին Հայաստանում վարկավորման պայմանները, մասնավորապես, տոկոսադրույքները:
Իրոք, HSBC-ն լայնորեն ներկայացված է Ամերիկայում, մասնավորապես, Լոս-Անջելեսում ունի 2 մասնաճյուղ, որի ինչպես ղեկավարները, այնպես էլ աշխատակիցների մեծամասնությունը, ու նաև հաճախորդները, հայեր են: Ես հանդիպեցի այդ երկու մասնաճյուղերի ղեկավարների հետ, որոնք ինձ պատմեցին իրենց հաճախորդների կողմից Հայաստանում ներդումներ կատարելու ցանկությունների, ինչպես նաև ավանդների, հիփոթեքի և առևտրային բանկերի այլ ծառայություների նկատմամբ նրանց հետաքրքրվածության մասին: Այս առումով, սպեցիֆիկ պրոդուկտների նկատմամբ պահանջարկ չհնչեց, իսկ մեր ներկայիս ծառայություների նկատմամբ` իհարկե, որոշակի լրացումներով և փոփոխություններով, որոնք նրանք իրենք առաջարկեցին: Մյուս կողմից, մենք մտադիր չենք շեղվել Սփյուռքի ներկայացուցիչների համար հատուկ առաջարկություններ ստեղծելու մեր որդեգրած ճանապարհից, ընդ որում, ոչ միայն ամերիկյան Սփյուռքի համար: Հետագայում օգտակար կլիներ հանդիպումներ ունենալ նաև հայկական Սփյուռքի մյուս խոշոր օջախների` Ֆրանսիայի, Արգենտինայի և Ռուսաստանի ներկայացուցիչների հետ:
Ինչ վերաբերվում է բանկային պայմաններին Հայաստանում, ապա, օրինակ, հիփոթեքային վարկերի 12% տոկոսադրույքները հայկական Սփյուռքի ներկայացուցիչներին հաճելիորեն զարմացրեցին, քանի որ նրանք սպասում էին, որ դրանք գտնվում են 18-19% սահմաներում:
Տիկին Ասթրիդ, խոսելով ծառայությունների շրջանն ընդլայնելու մասին, կուզենայի ճշգրտել, մտադի՞ր է արդյոք HSBC Բանկ Հայաստանը ներդնել ապահովագրական պրոդուկտ:
Տեղական ապահովագրական ընկերություններից մեկի` <Կասկադ Ինշուրանս>-ի հետ համատեղ ներկայումս աշխատում ենք ապահովագրական նոր պրոդուկտի ստեղծման ուղղությամբ, որը նախատեսում ենք գործարկել մինչև տարեվերջ: Բացի այդ, կշարունակենք դինամիկ տեմպերով իրականացնել վարկավորումը, ինչի շնորհիվ մինչև տարեվերջ նախատեսում ենք վարկային պորտֆելը հասցնել 268 մլն.դոլարի: Պորտֆելի աճը պայմանավորված կլինի ինչպես բիզնեսի ֆինանսավորումով, որով մինչև տարեվերջ կձևավորենք 213 մլն.դոլարի պորտֆել, այնպես էլ հիփոթեքային վարկավորումով, տարեվերջին այն հասցնելով 55 մլն.դոլարի: Ինչպես գիտեք, վերջերս մենք հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման պայմանագիր ենք կնքել <Առաջին Հիփոթեքային Ընկերության> հետ, ինչը բիզնեսը հետագա խոշորացնելու լավ հնարավորություն է ինչպես մեզ, այնպես էլ <Հիփոթեքայինի> համար:
Շնորհակալություն
Զրույցը վարեց Լիլիթ Ասլանյանը
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ