Երկուշաբթի, 31 Հոկտեմբերի 2011 15:59
2011 թվականի հոկտեմբերին Հայաստանում դրամի արժեզրկումը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմելէ 1,1 տոկոս
ԱրմԻնֆո: 2011 թվականի հոկտեմբերին սպառողական գների 0,3% աճը Հայաստանում ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքի 1,1% արժեզրկմամբ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալուըթյանը հաղորդել են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2011 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին սպառողական գներն ավելացել են 0,9%-ով, իսկ արժույթի հաշվարկային փոխարժեքը` 4,4%-ով: Միևնույն ժամանակ, 2010 թվականի նույն ժամանակահատվածում սպառողական գների 5,8% աճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի 5,3% արժեվորմամբ: 2011 թվականի հոկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 376,45 դրամ 1 դոլարի դիմաց, ինչը 4,5%-ով բարձր է հոկտեմբերի ցուցանիշից: