Երեքշաբթի, 1 Նոյեմբերի 2011 17:43
Ամերիաբանկն ընդլայնում է ֆիզիկական անձանց ծառայությունների տեսականին նոր խնայողական ավանդով 
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել ֆիզիկական անձանց համար նախատեսված ծառայությունների փաթեթը: Բանկը հաճախորդներին առաջարկվող ավանդային ծառայությունների արդեն իսկ լայն տեսականին համալրել է նոր` խնայողական ավանդով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, այն հաճախորդին հնարավորություն կընձեռի ավանդի ողջ ժամկետի ընթացքում, առանց սահմանափակումների, տնօրինել ավանդի գումարը` նվազեցնել կամ ավելացնել այն: 
Բանկը խնայողական ավանդի համար մշակել է ճկուն և մրցունակ սակագնային փաթեթ`առաջարկելով ավանդի ներդրման նվազագույն գումարի երկու սահմանաչափ:
Խնայողական ավանդի նվազագույն գումարը ՀՀ դրամով ավանդի դեպքում սահմանելով 200,000 ՀՀ դրամ, Բանկն առաջարկում է 5% տարեկան տոկոսադրույք: Իսկ ԱՄՆ դոլարով ավանդի համար սահմանելով 500 ԱՄՆ դոլար նվազագույն գումար և Եվրոյով ավանդի համար` 300 Եվրո, առաջարկում է տարեկան 2% տոկոսադրույք: Տոկոսագումարը հաշվարկվում է նվազագույն մնացորդի չափով մնացորդ ապահովելու դեպքում: 
Խնայողական ավանդի ներդրման պահին նվազագույն գումարի II շեմը ենթադրում է առավել մեծ գումարներ` առավել բարձր տոկոսադրույքներով: Ավանդի նվազագույն գումարը ՀՀ դրամով ավանդի դեպքում սահմանելով նվազագույնը 1.0 մլն ՀՀ դրամ, Բանկն առաջարկում է 6% տարեկան տոկոսադրույք, իսկ ԱՄՆ դոլարով ավանդի  համար սահմանելով 2,500 ԱՄՆ դոլար նվազագույն սահմանաչափ և Եվրոյով ավանդի համար` 1,500 Եվրո, Բանկն առաջարկում է տարեկան 3% տոկոսադրույք:
Նշենք նաև, որ Ամերիաբանկը խնայողական ավանդ ներդնող հաճախորդներին առաջարկում է  Ինտերնետ-Բանկ ծառայությունը  50% զեղչված սակագնով:
ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-լխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: