Երեքշաբթի, 1 Նոյեմբերի 2011 18:52
2011 թվականի 9 ամիսներին Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալներն աճել են 24 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալը 2011 թվականիսեպտեմբերին աճել են 3.5%, կազմելով 1.170 տրլն. դրամ կամ 3.14 մլրդ.դոլար, տարվա կտրվածքով աճելով 38%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, վարկային ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 1.135 տրլն.դրամ կամ 23.05 մլրդ.դոլար, սեպտեմբերին 4% աճ:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից Արմինֆո գործակալությանը տրամադրված`ՀՀ ԿԲ նախնական տվյալներով, առևտրային բանկերի վարկային ընդհանուր պորտֆելում (առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի) ՀՀ դրամով վարկերի բաժինը կազմել է 40% կամ 453.6 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով վարկերի բաժինը` 60% կամ 681.6 մլրդ.դրամ: 2011 թվականի սեպտեմբերին դրամային վարկավորումը աճել է 4.1%, իսկ արտարժութային վարկավորումը` 4%:
Առևտրային բանկերի վարկերի կազմում, 2011 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը կազմել է 2.3% կամ 27.3 մլրդ.դրամ, ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը` 0.7% կամ 8.3 մլրդ.դրամով: Երկարաձգված վարկերի ծավալը սեպտեմբերին կրճատվել է 19.5%, իսկ ժամկետանց վարկերի ծավալը աճել է` 33.1%-ով:
Երկարաձգված վարկերի կազմում 58% կամ 15.8 մլրդ.դրամ կազմել է կարճաժամկետ վարկերի ծավալը: Իսկ ժամկետանց վարկերի պորտֆելում կարճաժամկետ վարկերի ծավալը կազմել է 99.9%:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի սեպտեմբերին Հայաստանի առևտրային բանկերի դրամային վարկերի տոկոսադրույքները բարձրացել են 0.3 տոկոսային կետով, իսկ տարվա կտրվածքով իջել են 1.08 տոկոսային կետով, հոկտեմբերի 1-ին կազմելով 17.7%: