Երեքշաբթի, 1 Նոյեմբերի 2011 18:52
Հայաստանի դրամական զանգվածն սեպտեմբերին աճել է 0.4%, մինչև 2.743 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի դրամական զանգվածը 2011 սեպտեմբերին աճել է 0.4%, հունվար-սեպտեմբերին` 16.4%, հոկտեմբերի 1-ին կազմելով 1.020 մլրդ.դրամ կամ 2.743 մլրդ.դոլար:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից Արմինֆո գործակալությանը տրամադրված`ՀՀ ԿԲ նախնական տվյալների համաձայն, դրամական զանգվածի կազմում ՀՀ ԿԲ դուրս կանխիկ դրամի ծավալները սեպտեմբերին կրճատվել են 0.2%, իսկ հունվար-սեպտեմբերին` 16.2%, տարվա կտրվածքով` 17.7%, հոկտեմբերի 1-ին կազմելով 320.2 մլրդ.դրամ: Դրամական ընդհանուր զանգվածում ՀՀ դրամով ավանդները կազմել են 26.6% կամ 271.7 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով ավանդների բաժինը կազմել է 42% կամ 428.6 մլրդ. դրամ: 
Արտաքին ակտիվները 2011 թվականի սեպտեմբերին կրճատվել են 37.8%, մինչև 51 մլրդ. դրամ: Ներքին ակտիվները սեպտեմբերին աճել են 3.7%, հոկտեմբերի 1-ին կազմելով 969.5 մլրդ. դրամ: 
Ներքին ակտիվների կազմում Կառավարության հանդեպ պահանջների գծով գրանցվել է բացասական` 57.7 մլրդ.դրամ, սեպտեմբերին աճելով 4.3%: Տնտեսության բաժինը կազմել է 1.218 տրլն. դրամ, սեպտեմբերին աճելով 3.6%, որտեղ տնային տնտեսությունների բաժինը կազմել է 476.8 մլրդ.դրամ, ոչ առետրային կազմակերպությունների բաժինը` 12.6 մլրդ.դրամ: Սեպտեմբերին այս ցուցանիշը կրճատվել է 2.9%: