Երեքշաբթի, 25 Հոկտեմբերի 2011 14:43
Անելիք Բանկն առաջարկում է նորացված պայմաններով ՙԱրձակուրդային՚ ավանդ` դեպի Հունաստան ուղեգիր շահելու հնարավորությամբ
ԱրմԻնֆո. ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ն առաջարկում է իր ավանդատուներին ՙԱրձակուրդային՚ ավանդատեսակ` նորացված պայմաններով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, այն բոլոր ավանդատուները, ովքեր «Արձակուրդայինե ավանդ կներդնեն Անելիք Բանկի մինչև 2012 թ. հուլիսի 25-ը, հնարավորություն կստանան շահել ուղեգիր դեպի Հունաստան 2 անձի համար: Ավանդի նվազագույն չափը սահմանվել է 100,000 դրամ, իսկ ներդրած ավանդի յուրաքանչյուր 100.000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը ավանդատուներին կընձեռի ուղեգիրը շահելու լրացուցիչ հնարավորություն: Դրամային ավանդ ներդնելու դեպքում ավանդը կհաշվարկվի տարեկան մինչև 12% տոկոսադրույքով, իսկ ԱՄՆ դոլարի դեպքում` մինչև 8,3%:
ՙԱրձակուրդային՚ ավանդատեսակով նախորդ խաղարկության ժամանակ, որին մասնակցում էին 485 ավանդատուներ, խաղարկվեց ուղեգիր դեպի Փարիզ 2 անձի համար: Երջանիկ հաղթողը Արմավիր մարզի Դալարիկ գյուղի մեր ավանդատուն էր: Քանի որ ավանդատեսակը լայն արձագանք գտավ բնակչության շրջանում, մենք որոշեցինք շարունակել ուղեգրերի խաղարկման փորձը: Ավանդատեսակում կատարվել է փոփոխություն. այն ավանդատուները, ովքեր ավելի մեծ գումար կներդնեն ՙԱրձակուրդային՚ ավանդով, շահելու ավելի մեծ հնարավորություն կստանան: Այսինքն, խաղարկության ժամանակ օրինակ 1 մլն դրամ ներդրած ավանդատուն կունենա 10 անգամ ավելի մեծ հնարավորություն շահելու, քան 100.000 ՀՀ դրամ ներդրած ավանդատուն: Ի դեպ նշեմ, որ 2 անձի համար նախատեսված ուղեգիրը տրամադրվել է IM tour տուրիստական ընկերության կողմիցե,- ասաց լխամասային Բանկի հաճախորդների սպասարկման վարչության պետ այանե Մալխասյանը:
Խաղարկության առարկան լինելու է ֆիզիկական անձի ներդրած առաջին ՙԱրձակուրդային՚ ավանդի պայմանագրի համարը: Խաղարկությունը տեղի կունենա 2012 թ. օգոստոսի 1-ին ժամը 12:00-ին, և կմասնակցեն այն ավանդատուները, ովքեր խաղարկության օրը կհանդիսանան Բանկի ավանդատու`եԱրձակուրդայինե ավանդով: Այդ օրը նախօրոք տպագրված պայմանագրերի համարները բոլորի առջև կլցվեն թափանցիկ տարայի մեջ, որտեղից էլ ներկա ավանդատուներից մեկը կհանի հաջողակ պայմանագրի համարը: Բանկի բոլոր ավանդատուներն, կստանան նվեր` առանց սպասարկման վճարների VISA կամ MASTERCARD անվճար պլաստիկ քարտեր: