Ուրբաթ, 4 Նոյեմբերի 2011 22:26
2012 թվականի գարնանը EBRD կհաստատի Հայաստանի հետ 2012-2015 թվականների համագործակցության ռազմավարությունը
ԱրմԻնֆո. 2012 թվականի գարնանը EBRD կհաստատի Հայաստանի հետ 2012-2015 թվականների համագործակցության ռազմավարությունը% Այս մասին այսօր Երևանում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Եվբրոբանկի փոխնախագահ Յան Ֆիշերը, որը Հայաստան է ժամանել EBRD պատվիրակության հետ, Հայաստանի հետ մշակվող եռամյա համագործակցության շուրջ քննարկումների նպատակով:
Իր կողմից, EBRD Կովկասի, Մոլդավոյի և Բելառուսի տարածաշրջանների տնօրեն Փոլ-Անրի Ֆորեսթյերը նշել է, որ հաշվի առնելով Հայաստանի հետ համագործակցության փորձը, EBRD կողմի ֆինանսավորման տարեկան ծավալները առաջիկա երեք տարիներին կարող են կազմել 50-100 մլն.եվրո. կախված հայկական կողմի պահանջարկի և ներդրողների համար գործարար –մթնոլորտի գրավչությունից: Նրա խոսքերով, EBRD կարևորում է Հայաստանին դրամային վարկերի տրամադրումը: ՙՆերկայումս մենք աշխատանքներ ենք իրականացնում, որոնք հետագայում այս ռեսուրսները կդարձնեն ավելի մատչելի բանկերի և միկրոֆինանսավորող կազմակերպությունների համար՚,-ընդգծել է նա:
Յան Ֆիշերը նշլ է, որ նոր ռազմավարության շրջանակներում Եվրոբանկը կշարունակի աշխատել Հայաստանի հետ, շեշտը դնելով մասնավոր հատվածի զարգացմանը, իսկ առաջնահերթություն կհանդիսանա բանկային համակարգի միջոցով միկրո, փոքր և միձին բիզնեսի ֆինանսավորումը: Բացի այդ, Եվրոբանկը դիտարկում է Հայաստանի գյուղատնտեսության, վերամշակման և սննդի արդյունաբերության ոլորտների, ինչպես նաև էներգախնայողության նախագծերի վարկավորման հնարավորությունները: ՙՄենք երկխոսություն ենք հաստատել նաև Հայաստանի տեղական ինքնակառավարման հատվածի ներկայացուցիչների հետ և կառավարոթյա հետ համատեղ կաջակցենք զարգացմանն այդ ոլորտում, այդ թվում`մտադիր ենք իրականացնել նև քաղաքային տրանսպորտի ֆինանսավորման, ջրամատակարարման համակարգի, աղբի հավաքման և վերամշակման ծրագրեր՚,-ասել է նա: Միևնույն ժամանակ նա նշել է, որ Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ խոսվել է նաև EBRD տուրիզմի ոլորտին ներգրավելու մասին:
Միևնույն ժամանակ Յան Ֆիշերը տեղեկացրել է, EBRD պատվիրակության Հայաստան կատարծ այցի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի, բիզնեսի ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների քաղաքական ընդդիմության, Հայաստանում գործող այլ ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նրա խոսքերով, հանդիպումների ժամանակ քննարկվել են համագործակցության և ներդրումների նոր ոլորտների հետ կապված հարցեր: