Ուրբաթ, 4 Նոյեմբերի 2011 22:37
Եվրոպան կարող է հայտնվել մղձավանջում, եթե Հունաստանից ճգնաժամն անցնի Իտալիա, Իսպանիա և Պորտուգալիա
ԱրմԻնֆո. Եվրոպան կարող է հայտնվել մղձավանջում, եթե Հունաստանից ճգնաժամն անցնի եվրոպական մյուս երկրներին, մասնավորապես, Իտալիա, Իսպանիա և Պորտուգալիա: Այս մասին Երևանում, լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Եվրոբանկի փոխնախագահ Յան Ֆիշերը:
ՙԱկնհայտ է, որ եվրոգոտում ճգնաժմը շատ լուրջ է և չկա ոչ մի կատարյալ լուծում դրա դեմ: Քաղաքական գործիչները ձգտում են գտնել լուծումներ, որոնք կլինեն վատերից լավը: Մենք հստակ կապ ենք տեսնում քաղաքական գործիչների և շուկաների վարքի մեջ: Հետագա զարգացումները դժվարությամբ կարելի է կանխատեսել, քանի որ շուկաները շատ զգայուն են՚,-ընդգծել է Ֆիշերը: Միևնույն ժամանակ նա նշել է, որ EBRD մշտապես հետևում է եվրոպական շուկաների վարքին և գլոբալ տնտեսոթյան պայմաններում ոչ ոք ապահովագրված չէ հնարավոր հետևանքներից: Նման պայմաններում EBRD, Ֆիշերի խոսքերով, կառավարություններին խորհուրդ է տալիս ֆիսկալ քաղաքականություն իրականացնլիս լինել շատ զգույշ:
Խոսելով Հայաստանի մասին, Ֆիշերը նշել է, ճգնաժամի առաջին ալիքի փուլում Հայաստանի համեմատական առավելությունը դա նրա բանկային համակարգն էր, որը սահուն ձևով անցավ ճգնաժամի միջով, իրացվելիության համար առանց լուրջ ցնցումների և առանց վատ ակտիվների: