Ուրբաթ, 4 Նոյեմբերի 2011 23:05
Եվրոբանկը 2012 թվականի համար կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ 3.5% աճ
ԱրմԻնֆո. Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը կանխատեսում է, որ 2012 թվականին Հայաստանի ՀՆԱ կաճի 3.5%: Այս մասին այսօր Երևանում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրոբանկի փոխնախագահ Յան Ֆիշերը:
Նրա խոսքերով, կանխատեսումը հիմնված է Հայաստանում տիրող ներկայիս իրավիճակի և համաշխարհային տնտեսության վիճակի վրա: Ընդ որում, Յ.Ֆիշերը նշել է, որ EBRD դրականորեն է գնահատում վերջին տարիներին Հայաստանում իրականացված բարեփոխումները, որոնք նույնպես նպաստում են տնտեսական զարգացմանը և բիզնես-մթնոլորտի բարելավմանը: ՙՍակայնիշխանությունները դեռ լուրջ խնդիրներ ունեն լուծելու մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում, ինչը կբերի տնտեսական իրավիճակի հետագա բարելավմանը և նոր ներդրումների ներգրավմանը՚,-ընդգծել է Յան Ֆիշերը:
Հիշեցնենք, որ վերջերս EBRD մի շարք երկրների, այդ թվում Ռուսաստանի համար իջեցրել է 2011-2012 թվականների տնտեսական աճի կանխատեսումները:
Նշենք, որ Հայաստանի 2012 թվականի բյուջեով նախատեսվծ է ՀՆԱ 4.2% աճ, ՀՆԱ-ի դեֆլյատորի 4.62% աճ և բյուջեի 3.1% դեֆիցիտ: