Երկուշաբթի, 31 Հոկտեմբերի 2011 22:21
Կոնվերս Բանկի ՙՇանս՚ ավանդատեսակի խաղարկության արդյունքներով 6 ավանդատուներ շահել են 1 մլն.դրամ
ԱրմԻնֆո. Այսօր Կոնվերս Բանկն անց է կացրել ՙՇանս՚ ժամկետային ավանդատեսակի խաղարկությունը, որի շրջանակներում 6 ավանդատուներ շահել են 1 մլն.դրամ: Ամենամեծ մրցանակի հաղթողը դարձավ Աբահիտ Սարգսյանը` 750 հազ.դրամ, իսկ մնացած 5 ավանդատուները` արեգին Արզաքածյանը, Ալվարդ Սարգսյանը, Վարդգես Նիկողոսյանը, Վահագ Երվանդյանը և ևորգ Ասատրյանը ստացան 50 հազարական դրամ: խաղարկությանը մասնակցեց 46 ավանդատու, որոնք ՙՇանս՚ ավանդատեսակով մայիսից մինչև հունիսի 30-ը ավանդային հաշիվներ էին բացել բանկում:
Ինչպես միջոցառման ընթացքում նշեց հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լուսինե Մարգարյանը, ՙՇանս՚ ավանդատեսակի յուրահատկությունը կայանում է նրանում, որ ավանդի գործողության ժամանակահատվածում տեղի է ունենում խաղարկույթուն: Ավանդներն ընդունվում են ՀՀ դրամով, 36 ամիս ժամկետով: Նվազագույն գումարը կազմում է 50 հազ.դրամ: Յուրաքանչյուր խաղարկությոան արդյունքում հաղթողներ են դառնում 6 ավանդատուներ: Հերթական խաղարկույթունը տեղի կունենա 2012 թվականի հունվարի 12-ին: Մինչ օրս ՙՇանս՚ ավանդատեսակի շրջանակներում իրականացված խաղարկության արդյունքում ավանդային հաշիվներ են բացել 430 ավանդատուներ:
Լ.Մարգարյանը նաև տեղեկացրել է, որ ներկայումս Կոենվերս Բանկը ներգրավում է ՙԵրևան՚ ավանդատեսակը, 12% տոկոսադրույքով, որի ավանդատուների համար հաջորդ տարվա հունվարին տեղի կունենա 5 գրամամանոց ոսկե ձուլակտորների խաղարկություն:
Ըստ Կոնվերս Բանկի բալանսային տվյալների, 2011 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ հաճախորդների հանդեպ պարտավորությունները կազմել են 105.6 մլրդ.դրամ, որտեղ արտարժութային պարտավորությունների բաժինը կազմել է 58.2 մլրդ.դրամ, իսկ դրանայինը` 17.4 մլրդ.դրամ: Կոնվերս Բանկի ընդհանուր պարտավորությունների կազմում մոտ 70% են կազմում արտարժույթով պարտավորությունները, իսկ հաճախորդների հանդեպ դրամային պարտավորությունները` 14%: Բանկում ժամկետանց ավանդների ծավալը կազմում է 26.5 մլրդ.դրամ, տարեսկզբից կրճատվելով 10%, իրավաբանական անձանց ավանդային հաշիվների վրա գտնվող միջոցների կրճատվելու հետևանքով: Իսկ ֆիզիկական անձանց ավանդային հաշիվների վրա գտնվող միջոցները կրճատվել են 11.8%: Ընդ որում, դրան զուգահեռ, իրավաբանական անձինք զգալիորեն ավելացրել են զպահանջ պարտավորութունները` 3.4 անգամ, իսկ ֆիզիկական անձինք` 24.1%: