Երեքշաբթի, 8 Նոյեմբերի 2011 15:44
Հայաստանի առևտրային բանկերի կանոնադրական կապիտալում օտրերկրյա կապիտալի բաժինը 2011 թվականի երրորդ եռամսյակում պահպանվել է 73%-ի սահմաններում
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերի կանոնադրական կապիտալում օտրերկրյա կապիտալի բաժինը 2011 թվականի երրորդ եռամսյակում չի փոփոխվել, կազմելով 164.7 մլրդ.դրամ ¥442.7 մլն.դոլար¤ կամ 72.74%:
Հաշվետու ժամանակահատվածում առևտրային բանկերի կանոնադրկան կապիտալը չի փոփոխվել, պահպանվելով 26.4 մլրդ.դրամի ¥608.6 մլն.դոլար¤ կամ ընդհանուր կապիտալի 66%-ի սահմաններում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տղեկացվել է ՀՀ Կնտրոնական Բանկի մամուլի ծառայությունից, բանկային համակարգի միագումար ընդհանուր կապիտալը 3-րդ եռամսյակում աճել է 1%, հոկտեմբերի 1-ին հասնելով 343.1 մլրդ դրամի (922.2 մլն.դոլար): Դրանց կազմում կուտակված շահույթի բաժինը կազմել է 23.8% կամ 81.6 մլրդ.դրամ, 6.7% եռամսյակային աճով: լխավոր պահուստները հաշվետու եռամսյակում ավելացել են 0.4%, մինչև 17.7 մլրդ.դրամ: