Երեքշաբթի, 8 Նոյեմբերի 2011 18:40
Արարատբանկը նախատեսում է 2011 թվականը եզրափակել 2 մլրդ.դրամ զուտ շահույթով
ԱրմԻնֆո. Արարատբանկը նախատեսում է 2011 թվականը եզրափակել ավլի քան 2 մլրդ.դրամ զուտ շահույթով: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Արարատբանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին:
Նա տեղեկացրեց, որ 2011 թվականի 9 ամիսներին բանկն ապահովել է 1.718 մլրդ.դրամի զուտ շահույթ: ՙԴա 30%-ով ավելի է 2010 թվականի ցուցանիշից, որը կազմել է 1.274 մլրդ.դրամ՚,-ճշգրտց նա: Միևնույն ժամանակ, Ա.Օսիպյանը տեղեկացրել է, որ բանկի վարկային պորտֆելը տարեսկզբից աճել է 387%, անցնելով 36 մլրդ.դրամից, որի կազմում ՓՄՁ բաժինը կազմում է 20 մլրդ.դրամ: Նա ընդգծել է, այսօր բանկի սեփական կապիտալի եկամտաբերությունը (ROE) բավականին բարձր է և կազմում է 20.6%: ՙԱնտեսելով ճգնաժամային երևույթները, Արարատբանկը 2008 թվականից ապահովում է հիմնական ցուցանիշների 45% միջին տարեկան աճ: Այս տարի նույնպես, 9 ամիսներին բանկն արդեն հասել է լուրջ ֆինանսական հաջողույթունների, զարգացման մշտական դինամիկայի շնորհիվ՚,-նկատեց նա:
Ա.Օսիպյանը նշեց նաև, որ երեք եռամսյակների ընթացքում բանկը 44.25%-ով ավելացրել է թողարկվող քարտերի քանակը, մինչև 85 հազարի, իսկ բանկի հաճախորդների թիվն վելացել է 38.5%-ով: