Երեքշաբթի, 8 Նոյեմբերի 2011 19:33
Հայաստանում տոկոսադրույքների իջնող տրենդը կշարունակվի նաև 2012 թվականին, գտնում է ՀԲՄ ղեկավարը
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային համակարգում տիրող հզոր մրցակցությունը բերեց տոկոսադրույքների 2-3% նվազեցման, և այդ միտումները կշարունակվեն նաև 2012 թվականին: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարեց Հայաստանի Բանկերի Միության նախագահ Աշոտ Իսիպյանը:
Իսկ միջազգային շուկաներում, ի տարբերություն Հայաստանի, վարկային շուկաների կրճատման արդյունքում, շարունակվում է տոկոսադրույքների բարձրացումը: ՙՍա բացասական և անհանգստացնող ազդանշան է, որը վկայում է այն մասին, որ աճում է այլընտրանքային ռեսուրսների անհրաժեշտությունն աճում է՚,-նկատեց ՀԲՄ ղկավարը: Նա գտնում է, որ ներկայումս համաշխարհային տնտեսությունը գտնվում է ճգնաժամի ՙերկար՚ փուլում, հետևաբար, բանկերին անհրաժեշտ է ուժեղացնել ռիսկերի կառավարումը, բարձրացնել կապիտռալի համարժեքությունը և գործունեության ընթացքում լինել պահպանողական: