Չորեքշաբթի, 9 Նոյեմբերի 2011 13:19

Պրոմեթեյ Բանկը պատրաստվում է իր պատմության ընթացքում ամենառեկորդային շահույթին


ԱրմԻնֆո. <Պրոմեթեյ Բանկի> Վարչության նախագահի տեղակալ Կարեն Եղիազարյանի հարցազրույցը ԱրմԻնֆո գործակալությանը

Պրոմեթեյ Բանկի համար ընթացիկ տարին նշանավորվեց հիմնական որոշ ցուցանիշներով առաջատարների տասնյակում տեղ գրավելով, իսկ կանոնադրական կապիտալի չափերով բանկը հաստատվեց առաջատար բանկերի հնգյակում: Հետաքրքրական է, որ ընթացիկ տարում բանկն ակտիվացավ նաև ինովացիոն պրոդուկտների ներդրման ուղղությամբ: Պրն.Եղիազարյան, որքանո՞վ էր այդ մոտեցումն արդարացված:

Բնական է, իր ուսերի ետևում ունենալով հարուստ փորձ և 21-ամյա պատմություն, Պրոմեթեյ Բանկը միշտ էլ ձգտում է քայլել ժամանակի հետ, հաշվի առնելով իր հաճախորդների առաջնահերթությունները և մշտապես ներդնելով ժամանակակից, ինովացիոն բանկային պրոդուկտներ: Մեր հաճախորդներն ի դեմս բանկի տեսնում են փորձված ու հուսալի գործընկերոջ, որը հետևում է բանկային ծառայությունների շուկայի զարգացման միտումներին, նրանց առաջարկելով միջազգային բանկային պրակտիկայում կիրառվող լավագույն լուծումներն ու պրոդուկտները:

Բանկի ֆինանսական ցուցանիշների տպավորիչ աճին, առաջին հերթին, նպաստում է բաժնետերի մշտական ուշադրությունը, այդ թվում` նաև բանկի կապիտալի համալրումը: Այսպես, 2011 թվականի առաջին կիսամյակում բանկի կանոնադրական կապիտալը 7.2 մլրդ.դրամով, մինչև 14.4 մլրդ.դրամ, մեծացնելուց հետո Պրոմեթեյ Բանկն այս ցուցանիշով Հայաստանի բանկային համակարգում 11-րդ հորիզոնականից բարձրացավ մինչև 4-րդ հորիզոնական: Մի շարք այլ ցուցանիշներով էլ բանկը հայտնվեց առաջատարների տասնյակում: Մասնավորապես, բանկի ընդհանուր կապիտալն ավելացավ 80%-ով և արդեն գերազանցում է 18.5 մլրդ.դրամը, ինչն իր ծավալներով 7-րդ ցուցանիշն է բանկային համակարգում: Արժե նշել նաև, որ այսօր բանկի կապիտալի համարժեքության մակարդակը մոտ 5 անգամ գերազանցում է Կենտրոնական բանկի կողմից սահմանված նվազագույն շեմը: Այս ցուցանիշը վկայում է բանկի հուսալիության բարձրագույն մակարդակի մասին: Բանկի ակտիվները տարեսկզբից մինչև նոյեմբեր աճել են 38%-ով, անցնելով 40 մլրդ.դրամից, իսկ վարկային պորտֆելն աճել է 52%-ով, անցնելով 24 մլրդ. դրամից, ընդ որում, հիմնական մասը կազմել են բիզնես-վարկերը: Դրան զուգահեռ, նկատելիորեն մեծացել է մեր աշխատանքի շահութաբերությունը: Այս տարի մենք խնդիր ենք դրել ապահովել 1.3 մլրդ.դրամի շահույթ, ինչն ամենամեծ ցուցանիշը կլինի Պրոմեթեյ Բանկի պատմության ընթացքում:

Ընթացիկ տարվանից բանկը ակտիվացավ հատկապես ինովացիոն ծառայությունների ներդրման ոլորտում: Մասնավորապես, տարեսկզբից մենք հաճախորդներին առաջարկում ենք MasterCard Gold և MasterCard Standard պլաստիկ քարտեր, ընդ որում, նորագույն տեխնոլոգիաների կիրառումով, որոնք ներդրված են միկրոպրոցեսորային DDA չիպերով: Ընդ որում, MasterCard Standard քարտի տարեկան սպասարկման արժեքը կազմում է 5 հազ. դրամ:

Գերմանական առաջատար ներդրումային բանկերից մեկի` BAADER Bank-ի հետ համագործակցության շրջանակներում, տարեսկզբից հաճախորդներին մատուցում ենք արժեթղթերով գործարքներ կատարելու իրավունք, ընդ որում, համաշխարհային բոլոր առաջատար բորսաներում: Պատահական չէ, որ Global Finance միջազգային հեղինակավոր ամսագիրը Պրոմեթեյ Բանկը ճանաչեց Հայաստանի այս տարվա լավագույն Sub-Castodian բանկ: Բացի այդ, բանկում ներդրված է բանկային հաշիվների հեռակառավարման համակարգ, որը պաշտպանված է անվտանգության Token Digipass GO-6 բարձր տեխնոլոգիական համակարգով: Այս ամենի մեջ ամենակարևորն այն է, որ բանկի ծառայությունները հետաքրքիր են ոչ միայն մեր մշտական հաճախորդներն, այլ ներգրավվում են նաև նոր հաճախորդներ, ինչի մասին է վկայում տարեսկզբից բանկի հաճախորդների բազայի մոտ 20% աճը:

Ինչպիսի՞ դեր եք հատկացրել բանկային հեռակարավարման սպասարկմանը, որը մեծ մասսայականություն է սկսել վայելել ոչ միայն հայկական, այլ նաև համաշխարհային բանկային պրակտիկայում:

Մենք մեր ձեռքը միշտ պահում ենք <զարկերակ վրա> և մեծ նշանակություն ենք տալիս բանկում հեռակառավարման սպասարկման մշակույթի զարգացմանը, օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ, ինչը թույլ է տալիս մի քանի անգամ բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը: Հատկապես այդ պատճառով է, որ ընթացիկ տարում ներդրեցինք Internet Banking Prometey On-Line ծառայությունը, որի շնորհիվ մեր հաճախորդները աշխարհի ցանկացած կետից ինտերնետի միջոցով կարող են կառավարել իրենց բանկային հաշիվները: Հոկտեմբերից մենք սկսեցինք առաջարկել նաև Mobile Banking Prometey Mobile ծառայությունը, որից կարող են անվճար օգտվել Prometey On-Line ծառայությունից օգտվողները: Ընդ որում, դրա համար պարտադիր չէ ունենալ գերժամանակակից կամ հատուկ հեռախոս, ծառայությունից կարելի է օգտվել ինտերնետին միացված ցանկացած բջջային հեռախոսից:

Պրոմեթեյ Բանկը Հայաստանի այն հազվագյուտ բանկերից է, որը ռեսուրսներ է ներգրավում օտարերկրյա ներդրողների պարտատոմսերի թողարկման ճանապարհով: Նախատեսո՞ւմ է արդյոք բանկը դիվերսիֆիկացնել իր ֆինանսավորման աղբյուրները: Ձեզ համար, այդ առումով, որքանո՞վ են հեռանկարային համարվում միջազգային ֆինանսական կառույցների ռեսուրսները:

Պրոմեթեյ Բանկի պարտավորությունների հիմնական մասը կազմում են պարտատմսերի տեղաբաշխումից ստացված միջոցները: Այդ ուղղությամբ հիմնականում աշխատում ենք եվրոպական և ռուսական ներդրողների հետ: Սակայն, մենք ակտիվացել ենք նաև այլընտրանքային ռեսուրսներ ներգրավելու ուղղությամբ: Մասնավորապես, ընթացիկ տարում վարկային ռեսուրսներ ներգրավեցինք մեր գերմանական գործընկեր-բանկից: Մեծացրել ենք նաև բնակչությունից ներգրավվող ավանդների ծավալները: Այդ թվում` սեպտեմբերից իրականացվող <Աշնանային ժպիտ> ակցիայի շնորհիվ Պրոմեթեյ Բանկի ֆիզիկական անձանց ավանդների պորտֆելի ծավալը կրկնապատկվեց: Ակցիան կշարունակվի մինչև նոյեմբերի 30-ըներառյալ, որի արդյունքներով տեղի կունենա խաղարկություն, երկու ավտոմեքենայի և Երևան-Դուբաի-Երևան Ամանորյա ուղևորությունների տեսքով: Ակցիայի շրջանակներում Պրոմեթեյ Բանկի հաճախորդները կարող են բացել ժամկետային ավանդային հաշիվներ, դրամով կամ դոլարով, ընդ որում, այդ ավանդը կարող է լինել փոխանակելի, այսինքն, ցանկության դեպքում հաճախորդը կարող է փոխել իր հաշվի վրայի արժույթի տեսակը: Ավանդներն ընդունվում են սկսած 3 ամիս և ավելի ժամկետով և տարեկան 9% տոկոսադրույքով: Դրանից բացի, առաջիկայում նախատեսում ենք առաջին անգամ ռեսուրսներ ներգրավել նաև միջազգային ֆինանսական կառույցներից:

Ընթացիկ տարում Պրոմեթեյ Բանկը մասնաճյուղ բացեց Գյումրիում: Ե՞րբ Պրոմեթեյ Բանկի ծառայությունները մատչելի կդառնան նաև Հայաստանի մյուս շրջաններում:

Այսօր մեր բանկի ծառայություններից հիմնականում օգտվում են Երևանում, որտեղ ընթացիկ տարում ընդլայնեցինք մասնաճյուղերի ցանցը, նոր բաժանմունքներ բացելով Շենգավիթ համայնքում, իսկ շուտով շահագործման կհանձնենք Դավիթաշեն համայնքի մասնաճյուղը: Մեր ռազմավարության շրջանակներում աշխատում ենք շրջաններում նույնպես զարգացնել մասնաճյուղերի ցանցը, և դրա օրինակն է Գյումրիի մասնաճյուղի բացումը, իսկ 2012 թվականին նախատեսումենք մասնաճյուղեր բացել Վանաձոր և Աբովյան քաղաքներում:

Շնորհակալություն

Լիլիթ Ասլանյան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման "Հայաստան" համահայկական հիմնադրամի նախաձեռնությանը
Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերըՀայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերը
Պետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. ՓաշինյանՊետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. Փաշինյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%
Հայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգըՀայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը
ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին 
Հայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջՀայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջ
Կունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ ՓաշինյանԿունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ Փաշինյան
ԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետ
Հայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքըՀայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքը
Սիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարովՍիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարով
Հայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Հայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերինՀայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերին
IDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համարIDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համար
ՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերըՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերը
Էկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ադրբեջանական բենզինի գներին առնչվող իրավիճակըԷկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ադրբեջանական բենզինի գներին առնչվող իրավիճակը
ՏԿԵՆ-ը թեկնածու է փնտրում ստեղծվող «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի  համարՏԿԵՆ-ը թեկնածու է փնտրում ստեղծվող «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի  համար
Համաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համարՀամաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համար
Հայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականինՀայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականին
ԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեմանԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեման
Ա. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունըԱ. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունը
FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղովFLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղով
Դադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ըԴադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ը
ՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսըՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսը
Երևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամԵրևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամ
Խնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկըԽնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկը
ԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքովԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքով
ՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոսՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոս
Wizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներWizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներ
Կրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակումԿրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակում
ԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարումԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարում
ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։
Քըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղովՔըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով
Հայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունըՀայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունը
Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտությունՀանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտություն
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակինԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակին
Ամփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքներըԱմփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքները
 Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը
Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման "ճանապարհային քարտեզը"
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է "Թրամփի երթուղուն" նվիրված USACC-ի կլոր սեղանին
Փորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզինՓորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզին
Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունըՀայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը
ՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարարՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելով
Կոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակներըԿոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները
Կոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն էԿոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն է
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Էկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզինԷկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզին
Ադրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ ԱնանյանԱդրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ Անանյան
«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը
ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ ՊետերբուրգումՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ Պետերբուրգում
ԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտանԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտան
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ինԿոնվերս Բանկը միացել է PCAF-ին
Մանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծինՄանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծին
Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի "Աջափնյակ" կայարանի կառուցման նախագծին մասնակցությամբ
Արդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համարԱրդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համար
ԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարիԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարի
ԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներովԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներով
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
25.12.2025
RUB4.890.05
USD381.510.05
EUR450.030.06
GBP515.610.07
CAD279.040.03
JPY24.460.00
CNY54.460.08
CHF484.830.07