Չորեքշաբթի, 2 Նոյեմբերի 2011 18:00
ՙԱռէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն վարկավորելու է ՙՀարավկովկասյան երկաթուղիներ՚ ՓԲԸ հաճախորդներին
ԱրմԻնֆո. ՙԱռէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ և ՙՀարավկովկասյան երկաթուղիներ՚ ՓԲԸ (ՀԿԵ) համագործակցության շրջանակներում Բանկը ՀԿԵ հաճախորդներին տրամադրելու է ֆինանսական ծառայությունների փաթեթ` բեռնափոխադրումներ իրականացնելու նպատակով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՙԱռէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ մամուլի ծառայությունից, փաթեթը ներառում է համատեղ քարտ, որը թույլ է տալիս հաճախորդին կատարել վճարումներ ընկերության տրանսպորտային ծառայության կենտրոնում տեղադրված բանկի POS-տերմինալի միջոցով: Հաճախորդի քարտային հաշվին տրամադրվում է նաև նպատակային վարկային գիծ` ՀԿԵ ծառայությունների վճարման համար: Վարկի տրամադրման մասին որոշումը բանկը կայացնում է արագացված ռեժիմում` հաշվի առնելով հաճախորդի վարկունակությունը:
Ընկերության հաճախորդների և աշխատակիցների հարմարավետության համար ՀԿԵ գլխամասային գրասենյակում տեղադրվել է բանկոմատ, որը սպասարկում է բոլոր տեսակի բանկային քարտերը: