Ուրբաթ, 11 Նոյեմբերի 2011 19:36
Հայ տնտեսագետները հորդորում են չխուսափոլ եվրոյից
ԱրմԻնֆո. Ներկայումս եվրոն ավելի կայուն արժույթ է, քան դոլարը, քանի որ ԵՄ ավելի հզոր կառույց է, քան ԱՄՆ: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել տնտեսական գիտությունների թեկնածու րիգոր Հայրապետյանը, հորդորելով չխուսափոլ եվրոյից և դիվերսիֆիկացնել խնայողություններն ու ներդրումները:
ՙԱրտաքին պարտքը ֆինանսավորելու համար ԱՄՆ դոլարներ է թողարկում: Դրան հակառակ, Եվրոպական Կենտրոնական Բանկը խստորեն վերահսկում է եվրոյի էմիսիան: Ես չեմ կարծում, որ Հունաստանի պրեբլեմները կարող են հասցնել համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի, քանի որ Հունաստանին հատկացվելիք օգնույթունն այնքան էլ մեծ բեռ չէ Եվրամիության համար: Խնդիրը կայանում է նրանում, որ ԵՄ մի քանի անգամ արդեն առաջարկել է այդ օգնույթունը՚,-ասել է նա:
Դրանից բացի, Հունաստանի տնտեսությունը կենտրոնացած է երկու ոլորտներում`ծովային բեռնափոխադրումներում և տուրիզմում: Ճգնաժամի ժամանակ այս ոլորտներն ընկնում են ստագնացիոն վիճակի մեջ, ինչը պետք է դաս լինի Հայաստանի համար, քանի որ տնտեսությունը պետք զարգանա տարբեր ուղղություններով, որպեսզի տնտեսական գլոբալ տատանումները նվազագույն ազդեցություն թողնեն երկրի տնտեսության վրա՚,-իր հերթին նշել է տնտեսական գիտությունների թեկնածու Հասմիկ Հովհաննիսյանը:
Ըստ նրա, ԵՄ ցանկացած տնտեսական և քաղաքական պրոբլեմ բացասական ազդեցություն կունենա Հայաստանի վրա, ինչպիսի քայլեր էլ որ ձեռնարկի կառավարությունը: Մյուս կողմից, եվրոյի նկատմամբ անվստահությունը կրկնապատկում է այդ ազդեցությունը: ՙԵվրոյից մեր հրաժարվելը բերում է դրա շուկայական ավելցուկին և փոխարժեքի իջեցմանը: Դա Հայաստանի տնտեսության համար կրկնակի հարված կլինի:Դրա համար էլ խորհուրդ եմ տալիս ավելի լրջորեն վերաբերվել եվրոյի անկմանը, չընկնել խուճապի մեջ և պահպանել խնայողություններն ինչպես դոլարով, այնպես էլ եվրոյով՚,-ընդգծել է նա: