Երեքշաբթի, 8 Նոյեմբերի 2011 16:40
Անելիք Բանկը 2011 թվականի 9 ամիսներին վարկային պորտֆելը մեծացրել է 34%-ով, ֆիզիկական անձանց ավանդները` 37%-ով, իսկ ակտիվները` 12.7%-ով
ԱրմԻնֆո. 2011 թվականի առաջին 9 ամիսների արդյունքներով ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ն բանկային գրեթե բոլոր ցուցանիշներով գրանցել է զգալի աճ: Նշված ժամանակահատվածում Բանկի ակտիվներն աճել են 12.7%-ով` հասնելով 67.78 մլրդ. ՀՀ դրամի: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, բավական մեծ աճ է գրանցվել վարկային պորտֆելում: 30.09.2011 թվականի դրությամբ վարկային պորտֆելը հասել է գրեթե 40 մլրդ. ՀՀ դրամի, այսինքն, գրանցվել է ավելի քան 10 մլրդ. ՀՀ դրամի աճ, որը կազմում է գրեթե 34 %, ընդ որում, միայն 3-րդ եռամսյակում վարկային պորտֆելն աճել է 4.4 մլրդ. դրամով:
Բանկի պարտավորությունները 30.09.2011 դրությամբ կազմում է ավելի քան 52 մլրդ. ՀՀ դրամ: Ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդային պորտֆելը նշված ժամանակահատվածում աճել է մոտ 37%-ով` հասնելով 15.1 մլրդ. ՀՀ դրամ: Սույն թվականի սեպտեմբեր ամսվա արդյունքներով ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդային պորտֆելը աճել է 5.6 մլրդ. ՀՀ դրամով նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա համեմատ, այսինքն, 1 տարում միայն ֆիզ անձանցից ներգրավված ավանդային պորտֆելը աճել է ավելի քան 60%-ով:
ՙԱնելիք՚ դրամական փոխադրումների համակարգով 2011 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում իրականացվել է շուրջ 766.2 մլն ԱՄՆ դոլարի փոխանցումներ, ինչը 13.5%-ով գերազանցում է 2010 թվականի նույն ժամանակահատվածում իրականացված փոխանցումների ծավալը: Նշված աճի տեմպերի պահպանման դեպքում 2011 թվականի արդյունքներով ՙԱնելիք՚ համակարգով իրականացված փոխանցումները կհատեն 1 մլրդ ԱՄՆ դոլար սահմանագիծը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, 2011 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Անելիք Բանկի ակտիվները տարեկան կտրվածքով աճել են 28.7%, վարկային պորտֆելը` մոտ 50%, պարտավորությունները` 40.2%, ժամկետային ավանդները` 60.2%, ֆիզիկական անձանց ավանդները ¥ցպահանջ և ժամկետային¤`51%, հիմնականում ժամկետային ավանդների ծավալների կրկնակի աճի հաշվին: Բանկի վարկային պորտֆելում մոտ 77% է կազմում տնտեսության մեջ իրականացված ներդրումների ծավալը, տարեկան 41% աճով: