Երկուշաբթի, 14 Նոյեմբերի 2011 13:08
Ազգային Հիփոթեքային ընկերության վարկային պորտֆելը 10 ամսում աճել է 56.4%
ԱրմԻնֆո. Ազգային Հիփոթեքային ընկերության հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման պորտֆելը 2011 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին աճել է 56.4%, նոյեմբերի 1-ի դրությամբ հասնելով 15.655 մլրդ.դրամի ¥2121 վարկ¤
Ըստ ընկերության պաշտոնական տվյալների, միայն հոկյտեմբերին ընկերությունն իրականացրել է 991 մլրդ.դրամ գումարով 129 հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորում:
Ներկայումս ՙԱզգային հիփոթեքային ընկերություն՚ ՈՒՎԿ գլխավոր պայմանագրեր ունի Հայաստանի 15 առևտրային բանկերի և 3 վարկային կազմակերպությունների հետ: Մասնավորապես, դրանք են`Հայբիզնեսբանկը, Արարատբանկը, Հայէկոնոմբանկը, Արցախբանկը, Անելիք Բանկը, Առէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբը, Արդշինինվեստբանկը, ՎՏԲ (Հայաստան) Բանկը, HSBC Հայաստան Բանկը, Ինեկոբանկը, Byblos Bank Armenia, Յունիբանկը, Զարգացման Հայկական Բանկը, Կոնվերս Բանկը, Արմսվիսբանկը, ինչպես նաև` Առաջին հիպոթեքային ընկերությունը, Global Credit և Էքապրես Կրեդիտ վարկային կազմակերպությունները:
Ազգային հիփոթեքային ընկերությունն ստեղծվել է 2009 թվականի հուլիսի 16-ին: 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 8 մլրդ.դրամ, ընդհանուր կապիտալը` 8.4 մլրդ.դրամ, ակտիվները կազմում են 12.983 մլրդ.դրամ, որոնց կազմում 87%-ը կազմում են վարկային ներդրումները: