Երեքշաբթի, 15 Նոյեմբերի 2011 19:03
Հայաստանի առևտրային բանկերը հիմնական միջոցները գնահատելիս չեն ունենա արտոնություններ
ԱրմԻնֆո. Այսօր ՀՀ խորհրդարանն առաջին ընթերցմամբ փոփոխություններ և լրացումներ է կատարել ՙԲանկերի և բանկային գործունեության մասին՚ ՀՀ Օրենքում:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանի խոսքերով, կառավարությունն առաջարկում է հիմնական միջոցները վերագնահատելիս երկրի առևտրային բանկերին զրկել դրանք ինքնուրույն գնահատելու արտոնությունից: Ներկայումս բանկերը, ի տարբերություն տնտեսության իրական հատվածի, իրավունք ունեին ինքնուրույն վերագնահատել սեփական հիմնական միջոցները, ինչը, վերջին հաշվով, ազդում էր շահութահարկի բազայի վրա: Նա ընդգծել է, որ խոսքը գնում է տնտեսվարող բոլոր սուբյեկտների համար միասնական դաշտի ձևավորման անհրաժեշտության մասին: