Երեքշաբթի, 15 Նոյեմբերի 2011 19:04
Համաշխարհային տնտեսության աստիճանաբար վերականգնման լույսի ներքո 2011 թվականի առաջին ամիսներին Հայաստանում դիտվում էր արտահանման աճ
ԱրմԻնֆո. Համաշխարհային տնտեսության աստիճանաբար վերականգնման լույսի ներքո 2011 թվականի առաջին ամիսներին Հայաստանում դիտվում էր արտահանման աճ: Այս մասին այսօր Հայաստանի խորհրդարանում հայտարարել է ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Նրա խոսքերով, տարվա առաջին եռամսյակում տնտեսության աճի տեմպերը կազմել են 2.2%, իսկ երկրորդ եռամսյակում կտրուկ աճել են. կազմելով 3.9%: Միևնույն ժամանակ, երրորդ եռամսյակի արդյունքներով, աճի տեմպերը գնահատվում են 4.6%:
Նա նշել է, որ եթե առաջին եռամսյակում տնտեսության աճը հիմնականում ապահովել է արդյունաբերության և ծառայությունների աճի հաշվին, ապա երկրորդ եռամսյակում դրանց ավելացել է նաև գյուղատնտեսության ոլորտը: Դրական ցուցանիշներ են գրանցվել նաև ինֆլյացիայի գծով, ինչը կապված է պարենի և էներգառեսուրսների համաշխարհային գների կայունացման, ինչպես նաև դրամավարկային քաղաքականության հսկողության իրականացման և գյուղատնտեսության ոլորտում պահանջարկի աճի հետ, ինչը բերեց ինֆլյացիայի աստիճանաբար նվազեցման, օգոստոսին գրանցելով 4.8%: Կոորդինացված դրամավարկային քաղաքականության իրականացման դեպքում, տարվա արդյունքներով, կարելի է դուրս գալ 4% ¥+/-1.5%¤ մակարդակ, ապահովելով տնտեսության աճի բարձր տեմպեր: