Երեքշաբթի, 15 Նոյեմբերի 2011 19:21
ՀՀ Կենտրոնական բանկ. Հայաստանի 2012 թվականի պետբյուջեն հիմնված է միջնաժամկետ եկամուտների ծրագրի առանցքային մի շարք դրույթների վրա
ԱրմԻնֆո. Հայաստանի 2012 թվականի պետբյուջեն հիմնված է միջնաժամկետ եկամուտների ծրագրի առանցքային մի շարք դրույթների վրա: Այս մասին այսօր Հայաստանի խորհրդարանում հայտարարել է ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ներկայացնելով երկրի տնտեսական հիմնական օրենքի վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը:
Ինչպես նշել է Ա.Ջավադյանը, բյուջեն թույլ կտա ապահովել մակրոտնտեսական կայունություն և շարունակել տնտեսության աճին ուղղված ծրագրերի կատարումը: Մասնավորապես, կշարունակվի բյուջեի դեֆիցիտի կրճատման ուղղությամբ իրականացվող ծրագիրը, որով 2012 թվականին դեֆիցիտը նախատեսվում է հացնել մինչև ՀՆԱ-ի 3.1%-ին, ինչը 0.6%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Բյուջեի դեֆիցիտի նման կրճատումը, որը, ինչպես նախորդ տարիներին, կծածկվի ներքին և արտաքին աղբյուրների հաշվին, կբերի պետական պարտքի աստիճանաբար նվազեցման: Հարկերի և սոցիալական վճարների աճը կկազմի 0.8%, որոնց կազմում հարկերի աճը կկազմի 0.6%, իսկ սոցիալական ծախսերի աճը` 0.2%: Հետաքրքրական է, որ հարկային, մաքսային և սոցիալական վճարների 13% աճը նախատեսված է ապահովել հարկային վարչարարության խստացման և օրենսդրական փոփոխությունների հաշվին: Միևնույն ժամանակ, ԿԲ ղեկավարը նշել է ՀՆԱ կազմում հարկերի տեսակար կշռի աճի կարևորությունը, որը նախատեսված է 0.6%-ի չափով:
Ա.Ջավադյանն ընդգծել է նաև բյուջեի ծախսային մասի կատարման արդյունավետությունը, ինչը թույլ կտա կատարել հատկացումների գծով 8.8% պարտավորություններն այնպիսի ոլորտներում, ինչպեսիք են`կրթությունը, առողջապահությունը, սոցիալական ապահովությունը, ինչպես նաև ապահովել աշխատավարձի գծով հատկացումների 30.3% աճ: Ծրագրի իրականացումը կբերի Հյաստանի տնտեսության կայուն աճին և թույլ կտա դուրս գալ ինֆլյացիայի 4 ¥+/-1.5¤ մակարդակին, նշել է ԿԲ նախագահը: