Չորեքշաբթի, 16 Նոյեմբերի 2011 18:08
Յունիբանկը նախատեսում է 2012 թ. միկրովարկերի պորտֆելը հասցնել 1.5 մլրդ.դրամի
ԱրմԻնֆո. Յունիբանկը նախատեսում է 2012 թվականին միկրովարկերի պորտֆելը հասցնել 1.5 մլրդ.դրամի, իսկ մինչև տարեվրեջ` 1 մլրդ.դրամի:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից, ներկայումս բանկի միկրովարկերի պորտֆելը գերազանցում է 400 մլն.դրամը: Աղբյուրի համաձայն, բանկը միկրովարկերի տրամադրմանը ձեռնամուխ է եղել այս տարվա կեսերին: Բանկը միկրովարկավորմանն է ուղղում բացառապս սեփական ռեսուրսները, որոնք ներգրավում է ներքին շուկայից: Ընդ որում, միկրովարկավորման հաճախորդների մեծամասնությունը զբաղվում է սննդամթերքի, արդյունաբերական ապրանքների առևտրով, ինչպես նաև ծառայությունների մատուցմամբ կամ փոքր արտադրությամբ:
ՙՀաշվի առնելով Հայաստանում առկա տնտեսկան իրավիճակը, միկրովարկավորումը, ի տարբերություն խոշոր և միջին բիզնսի վարկավորման, ունի հսկայական նորուժ, որի իրացմանն այսօր ձեռնամուխ են եղել առևտրային բանկերը: Անկասկած, դա խստացնում է մրցակցոոությունը վարկավորման այդ հատվածում, միևնույն ժամանակ խթանելով պայմաների բարելավմանը, ինչպս նաև տկոսադրույքների նվազեցմանը՚,-նշում է աղբյուրը: Յունիբանկն իր հաճախորդներին ատաջարկում է երկու տեսակի միկրովարկեր` UNI-EXPRESS և UNI-MICRO: UNI-EXPRESS վարկային պրոդուկտի հիմնական առանձնահատկոոությունը կայանում է նրանում, որ բանկը պարտադիր գրավ չի պահանջում, բավական է 2 ֆիզիկական կամ իրավաբնական անձանց երաշխավորոությունը: UNI-MICRO վարկի համար գրավի իրացվելիության արժեքը կարող է կազմել վարկի գումարի 50%-ից ոչ պակաս: Ընդ որում, որպս գրավի առարկա կարղ է հանդես գալ ինչպես շարժական, այնպես էլ անշարժ գույքը կամ տեխնիկան: Վարկերով նախատսվում են մարման բավականին ճկուն ժամանակացույցեր, կա նաև հաճախորդի սեզոնային բիզնեսին ադապտացնելու հնարավորություն: Էքսպրես-վարկերի առավելագույն չափը կազմում է 3.5 մլն.դրամ, իսկ միկրո-վարկերի չափերը տատանվում են 3.5-6 մլն.դրամի սահմաներում: Տոկոսադրույքները կազմում են տարեկան 16-22%, կախված վարկի արժույթից: Վարկային հայտը քննարկվում և հաստատվում է մեկ բանկային օրում: Թույլատրվում է նաև վարկի ժամանակից շուտ մարում`առանց տույժերի ու տուգանքների:
Ներկայումս Յունիբանկի միկրովարկավորման գործընթացում գերադասվում են Երևանի անհատ ձեռնարկատերերը, չնայած, որ փորձնական ռեժիմով արդեն վարկավորում է իրականացվում է նաև Կոտայքում, Արագածոտնում և Արարատում: Առաջիկայում բանկը մտադիր է ընդլայնել վարկավորման աշխարհագրությունը, հաջորդ տարվանից ներգրավելով նաև Շիրակի և Լոռու մարզերը, իսկ հետագայում`նաև մյուս մարզերը:
2011 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Յունիբանկի բիզնես-վարկերի ընդհանուր պորտֆելը կազմել է 55 մլրդ.դրամ: Իսկ տրամադրված բիզնես-վարկերի քանակն ավելացել է 48%-ով: