Հինգշաբթի, 17 Նոյեմբերի 2011 16:40
Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2011 թվականի օգոստոսին աճել են 7 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանի համախառն արտաքին պահուստները 2011 թվականի օգոստոսին աճել են 7%, իսկ 2010 թվականի դեկտեմբերի համեմատ` 7.6%, կազմելով 2007.6 մլն.դոլար: Այս մասին է է նշվում ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա Տեղեկատուի մեջ:
Արժույթի միջազգային հիմնադրամում փոխառության հատուկ իրավունքների (SDR) չափերը դեկտեմբերի համեմատ կրճատվել են մոտ 52.2%, կազմելով 16 մլն.դոլար: Արժութային ակտիվները հաշվետու ժամանակահատվածում աճել են 7.3%, իսկ 2010-ի դեկտեմբերի համեմատ` 8.7%, կազմելով 1991.5 մլն.դոլար:
Նշենք, որ բանկային ոսկու բաժինը համախառն միջազգային պահուստներում զրոյացվել է դեռևս 2003 թվականի դեկտեմբերին: