Երկուշաբթի, 21 Նոյեմբերի 2011 18:31
2011 թվականի 9 ամիսներին Հայաստանից ոսկու արտահանումը դրամական արտահայտությամբ աճել է 2.5 անգամ
ԱրմԻնֆո. 2011 թվականի 9 ամիսներին Հայաստանից ոսկու արտահանումն աճել է 62%, մինչև 1606 կգ ¥այդ թվում նաև պլատինե գալվանական ծածկույթները¤ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 988 կգ փոխարեն: Այս մասին է նշվում ՀՀ Մաքսային ծառայության հաշվետվության մեջ:
Հաշվետու ժամանակահատվածում արտահանվող ոսկու մաքսային արժեքը կազմել է 43.137 մլն.դոլար, նախորդ տարվա 9 ամիսների 14.089 մլն.դոլարի համեմատ աճելով 2.5 անգամ: Հայաստանի էկոնոմիկայի նախարարության մասնագետերը գտնում են, որ արտահանման բարձր աճը պայմանավորված է համաշխարհային գների աճով, ինչպես նաև շուկայում ռիրող բարենպաստ կոնյունկտուրայով:
Հաշվետու ժամանակահատվածում հանրապետություն է ներմուծվել 1198 կգ ոսկի 60.967 մլն.դոլար արժեքով, պլատինե գալվանական ծածկույթների հետ միասին, նախորդ տարվա նույն 9 ամիսների 36.336 մլն.դոլար գումարով 971 կգ փոխարեն:
Նշենք, որ Հայաստանից արտահանվում է ՙԴորե՚ ոսկու ձուլակտորը, իսկ մինչև 92% մաքուրոսկի ¥բանկային ոսկի¤ Հայաստանում չեն ստանում: