Երկուշաբթի, 21 Նոյեմբերի 2011 20:36
ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նոր փաթեթային առաջարկ ՙՎՏԲ աշխարհ՚
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նոր փաթեթային առաջարկ ՙՎՏԲ աշխարհ՚: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ՎՏԲ խումբը միավորեց ԱՊՀ երկրներում և Վրաստանում գործող իր անդամ բանկերի բանկոմատային ցանցը: Ս.թ. նոյեմբերից սկսած ՎՏԲ-Հայաստան Բանկի VISA Gold, VISA Business և VISA Platinum քարտապաններն ունեն բացառիկ հնարավորություն ԱՊՀ երկրներում /ՀՀ, ՌԴ, Ուկրաինա, Բելոռուսիա, Մոլդավիա և Ղազախստան/ և Վրաստանում գործող ՎՏԲ բանկերի շուրջ 6.000 բանկոմատներից ստանալ կանխիկ գումարներ` կանխիկացման նույն միջնորդավճարով, ինչ որ ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներում: 
Աբյուրի համաձայն, ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նոր` ՙՎՏԲ-Աշխարհ՚ փաթեթային առաջարկ` հատուկ հաճախ ճանապարհորդող և գործուղման մեկնող հաճախորդների համար:  Փաթեթն իր մեջ ընդգրկում է մի խումբ արտոնություններ`
VISA Classic վճարային քարտ` ԱՊՀ երկրներում և Վրաստանում ՎՏԲ խմբի անդամ բանկերի շուրջ 6000 բանկոմատներում (այդ թվում Ռուսաստանում ՎՏԲ24 բանկում) անվճար կանխիկացման հնարավորությամբ; VTB Transfer անվճար վճարային քարտ, որը հնարվորություն է տալիս առանց տանից կամ գրասենյակից դուրս գալու ստանալ ուղարկված գումարը` զանգահարելով 87-87 հեռախոսահամարին; Բժշկական և ուղեբեռի կորստի անվճար ապահովագրություն, SMS բանկինգ անվճար ծառայություն:
 
ՙՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է իր հնարավորությունները ՎՏԲ խմբի աջակցությամբ: ԱՊՀ երկրներում և Վրաստանում ՎՏԲ խմբի անդամ բանկերի բանկոմատային ցանցի միավորումը խմբում ստեղծում է համագործակցության միասնական հարթակ` միաժամանակ, էականորեն զարկ տալով  անդամ բանկերի քարտային բիզնեսի զարգացմանը և մրցակից բանկերի նկատմամբ ակնհայտ առավելությունների ձեռք բերմանը: Բանկոմատների միասնական ցանցի նախագիծն առաջին հերթին ուղղված է մեր քարտապանների հարմարավետության բարձրացմանը և քարտերի օգտագործման հնարավորությունների ընդլայնմանը՚,- նշեց ՎՏԲ-Հայաստան Բանկի լխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վ. Օվսյաննիկովը:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին£ ‚ՎՏԲ Բանկե ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը£ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների կազմում և իր հաճախորդներին է առաջարկում ժամանակակից բանկային պրոդուկտների և ծառայությունների ընդարձակ ցանկ£ Ներկայումսբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում /68 մասնաճյուղ/£