Երեքշաբթի, 15 Նոյեմբերի 2011 19:04
Նոյեմբերի 30-ին ՙՊրոմեթեյ Բանկը՚ ավանդային ակցիայի շրջանակներում անց է կացնում վիճակահանություն
ԱրմԻնֆո. Նոյեմբերի 30-ին Պրոմեթեյ Բանկը ՙԱշնանային ժպիտ՚ ավանդային ակցիայի շրջանակներում անց է կացնում վիճակահանություն, որի հաղթողը Երևան-Դուբայ-Երևան երկու ավիատոմս կշահի:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ակցիայի շրջանակներում սեպտեմբերի 13-ից նոյեմբերի 30-ը բանկն ընդունում է փոխարկվող ժամկետային ավանդներ: Ակցիան նախատեսված է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց համար: Ավանդներն ընդունվում են ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով: Նվազագույ չափը սահմանված է 100 հազ.դրամ կամ 300 ԱՄՆ դոլար, 941-365 օր ժամկետով և 9% տարեկան տոկոսադրույքով: Ընդ որում, ավանդները կարղ են փոխարինվել դրամից դոլար և հակառակը: Ակցիայի շրջանակներում հաճախորդներին տրամադրվում են MasterCard Standard և Gold, առանց տարեկան սպասարկման վճարի, որի վրա կհաշվարկվեն տարեկան տոկոսներ: