Երեքշաբթի, 22 Նոյեմբերի 2011 13:13
Հայաստանում տնտեսության վարկավորման տեմպերն աճել են` 34%-ից մինչև 38%
ԱրմԻնֆո. Հայաստանում տնտեսության վարկավորման տեմպերն աճել են, հոկտեմբերի վերջին տարեկան կտրվածքով կազմելով 38%, սեպտեմբերի վերջին գրանցված 34% տարեկան աճի փոխարեն: Ընդ որում, պահպանվել է նաև դրամային վարկերի վերջին ամիսներին գրանցված 25% աճը, ինչը, սակայն, զիջում է արտարժութային վարկավորման աճին` 38% Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, միայն հոկտեմբերին տնտեսության վարկավորման ծավալներն աճել են 1.7%:
Աղբյուրի համաձայն, հոկտեմբերի վերջին գրանցվել է դրամական զանգվածի և դրամային զանգվածի հավասարաչափ`27% աճ: Սակայն, դրամային ավանդների 43% աճը զգալիորեն` 26% գերազանցում է արտարժութային ավանդների աճին: Արդյունքում, դոլարիզացիայի մակարդակն իջել է 0.8%:
Ըստ Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, 2011 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ, բանկերի կողմից տնտեսության վարկավորման միագումար ծավալները կազմել են 808.4 մլրդ.դրամ, գրանդելով 40% տարեկան աճ, 9 ամիսներին` 28% աճ, իսկ միայն 3-րդ եռամսյակում` 7% աճ: Բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելում տնտեսոության վարկավորման բաժինն անցել է 65%-ից: