Երեքշաբթի, 22 Նոյեմբերի 2011 17:07
Հայաստանում արժեթղթերի առաջնային և միջբանկային շուկաներում եկամտաբերությունը փոփոխվել է հավասարաչափ
ԱրմԻնֆո. Հայաստանում արժեթղթերի առաջնային և միջբանկային շուկաներում եկամտաբերությունը փոփոխվել է հավասարաչափ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, շուկայական ռեպո-դրույքը հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ իջել է 0.11%, մինչև 9.60%, իսկ միջբանկային ռեպո-շուկայում` 0.07%, մինչև 9.26%: Ընդ որում, առաջնային շուկայում մինչև 1 տարի եկամտաբերությամբ պետպարտատոմսերի միջին եկամտաբերությունն աճել է 0.24%, մինչև 8.3%:
Աղբյուրի համաձայն, հոկտեմբերին արտարժութայն շուկայում գրանցվել է ԱՄՆ դրամի նկատմամբ ՀՀ դրամի 1.17% արժեզրկում, մինչև 376.69 դրամ/դոլար ¥տարեկան 3.22% արժեզրկման պայմաններում¤, եվրոյի նկատմամբ` 0.72%, մինչև 517.11 դրամ/դոլար ¥տարեկան 2.52% արժեզրկման պայմաններում¤, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ` 0.58% ռեվալվացիա, մինչև 12.07 դրամ/ռուբլի ¥տարեկան 2.22% արժեզրկման պայմաններում¤:
Նշենք, որ ՀՀ Կենտրոնական բանկը 2011 թվականի նոյեմբերի 8-ին հերթական անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանեց 8% մակարդակի վրա, ինչի հետևանքով չփոփոխվեցին նաև լոմբարդային ռեպո դրույքները և ներգրավված ավանդների տոկոսադրույքները, համապատասխանաբար կազմելով 11% և 5%: