Երեքշաբթի, 22 Նոյեմբերի 2011 18:51
Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի կանխատեսումը «կայունիցե իջեցրել է «բացասականե
ԱրմԻնֆո. Երկուշաբթի օրը Լոնդոնում հրապարակած հատուկ զեկույցով միջազգային ամենահեղինակավոր վարկանիշային գործակալություններից մեկը` Moody’s-ը, Հայաստանի պետական պարտքի սպասարկման հեռանկարները բացասական է գնահատել:
Գործակալությունը Հայաստանի տնտեսական վարկանիշը իջեցրել է Ba2-ի, այսինքն` եթե նախկինում այն կայուն էր գնահատվում, ապա այժմ հեռանկարները միանշանակորեն բացասական են:
Այս քայլի հիմնական պատճառները, գործակալության մանագետների պնդմամբ, երկուսն են` Հայաստանի առանցքային արտաքին առեւտրային գործընկեր պետություններում տիրող վիճակն ու համաշխարհային շուկայում մետաղների գների սպասվող անկումը:
«Հայաստանի տնտեսությունը շարունակում է խոցելի վիճակում մնալ: Ակնկալվում է, որ առաջիկայում Հայաստանի հիմնական գործընկերները` Ռուսաստանն ու Եվրոպան տնտեսական աճի տեմպերի դանդաղման կարող են բախվելե, - նշում են Moody’s-ի մասնագետները` նաեւ հիշեցնելով. - «Հայաստանյան արտադրանքի 58 տոկոսը արտահանվում է Ռուսաստան եւ Եվրոպաե:
Գործակալության մասնագետները հատուկ նշում են, որ Հայաստանի տնտեսական կացության վրա կարող է ազդել Ռուսաստանում սպասվող տնտեսական անկայունությունը։
«Ռուսաստանից ստացվող մասնավոր տրանսֆերտներից ու ուղղակի ռուսական ներդրումներից Հայաստանի կախվածությունը եւս վտանգում է երկրի դիրքերըե, - նշված է Moody’s- ի հրապարակած զեկույցում:
Բացի այդ, Հայաստանի տնտեսության առանց այդ էլ ծանր կացության վրա կարող է ազդել նաեւ համաշխարհային շուկայում հումքի գների անկումը:
«2010 թվականի տվյալներով` հայաստանյան արտահանման ընդհանուր ծավալի 73 տոկոսը կազմում էին օգտակար հանածոները, թանկարժեք քարերն ու մետաղներըե, - նշում են Moody’s-ի մասնագետները` ամփոփելով. - «Թեեւ առաջիկա երկու տարիներին գործակալությունը որոշակի համեստ աճ է ակնկալում, այնուհանդերձ, առկա ռիսկերը շատ նշանակալի են, հատկապես եթե հաշվի առնենք համաշխարհային տնտեսության աճի բացասական հեռանկարներըե: