Երեքշաբթի, 22 Նոյեմբերի 2011 19:11
ACBA-Credit Agricole Բանկն առաջարկում է ՙԿոնունալ վճարումներ՚ վարկային քարտը ձմռան ամիսներին կոմունալ վճարումների իրականացման համար
ԱրմԻնֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ այսուհետ առաջարկում է նոր բանկային ծառայություն` ՙԿՈՄՈՒՆԱԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ՚ Քարտ, որը հնարավորություն է ընձեռելու Բանկի հաճախորդներին թեթևացնել կոմունալ ծառայությունների դիմաց վճարելու հետ կապված հոգսերը և ստանալ որակյալ բանկային սպասարկում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Բանկի և ՙՀայՌուսգազարդ՚ ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրի շնորհիվ Բանկի հաճախորդները հնարավորություն կստանան սպառված բնական գազի դիմաց վճարել Բանկի կողմից տրամադրված վարկային գծի հաշվին: Սա հատկապես արդիական է ձմռան ամիսներին, երբ գազի սպառման ծավալներն ավելանում են: Հաճախորդներին հնարավորություն է ընձեռվելու ամսական հավասարաչափ մարումների միջոցով վճարել վարկային գծի գումարը, իսկ սպառված գազի դիմաց գանձումներն իրականացվելու են առանց հաճախորդի կողմից Բանկ այցելելու` ավտոմատ եղանակով:  Ամսական հավասարաչափ մարումները նաև հնարավորություն կտան հաճախորդներին տարվա ընթացքում կուտակել միջոցներ` ձմռան ամիսների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար:
Հաճախորդները նաև կկարողանան կատարել բոլոր այլ կոմունալ ծառայությունների դիմաց վճարումը Քարտի միջոցների շրջանակներում` առանց Բանկ այցելելու, ինչպես նաև կիրառել այս Քարտը որպես վճարային միջոց Հայաստանի ողջ տարածքում: Հաշվի առնելով Քարտի ճկունությունը, այն չափազանց հարմարավետ է նաև աշխատավարձի ստացման համար, քանի որ Բանկի բանկոմատներից կանխիկացումն անվճար է: Քարտի տարեկան սպասարկման վարձը կազմում է ընդամենը 1500 դրամ:
ՙԿՈՄՈՒՆԱԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ՚ Քարտի ստացման համար անհրաժեշտ է դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱՐԻԿՈԼ ԲԱՆԿ ՓԲԸ-ն ստեղծվել է 1996թ.: 2006թ. բանկի բաժնետեր է դարձել Եվրոպայում խոշորագույն ֆրանսիական Credit Agricole բանկային խումբը: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ զբաղեցնում է առաջատար դիրք Հայաստանի բանկային համակարգում մի շարք կարևոր ֆինանսական ցուցանիշներով, ինչպիսիք են ընդհանուր կապիտալի, ակտիվների, շահույթի, ընդհանուր պարտավորությունների, հաճախորդներին տրված վարկեր և այլ փոխատվությունների մեծությունները, POS տերմինալների, բանկոմատների և թողարկված քարտերով կատարված գործարքների շրջանառությամբ: