Երեքշաբթի, 22 Նոյեմբերի 2011 19:22
Յունիբանկը դեկտեմբերին Դավիթաշենում կբացի թվով 18-րդ մասնաճյուղը
ԱրմԻնֆո. Յունիբանկը նոր մասնաճյուղ կբացի Դավիթաշեն վարչական շրջանում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից, Յունիբանկը, հավատարիմ մնալով Երևանի բոլոր շրջաններում և մարզերում ներկայացված լինելու և բանկային սպասարկումը քաղաքացիների համար առավել հարմարավետ դարձնելու ռազմավարությանը, շարունակում է մասնաճյուղային ցանցի ընդլայնումը:
Ս.թ. դեկտեմբերին բանկը նախատեսում է նոր մասնաճյուղ բացել մայրաքաղաքի Դավիթաշեն վարչական շրջանում: “Դավիթաշեն” մասնաճյուղը կիրականացնի ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, վարկավորում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, կոմունալ վճարումների ընդունում:
Ներկայումս Յունիբանկի մասնաճյուղերի ընդհանուր քանակը կազմում է 37: Մոսկվայում /ՌԴ/ գործում է բանկի ներկայացուցչությունը: