Երեքշաբթի, 22 Նոյեմբերի 2011 19:40
ՀՀ Կենտրոնական բանկը հավանություն է տվել Հայբիզնեսբանկի միջազգային IntelExpress համակարգին մասնակցությանը
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը հավանություն է տվել Հայբիզնեսբանկի կողմից դրամական փոխանցումների միջազգային IntelExpress համակարգին մասնակցությանը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, որոշումն ընդունվել է այսօր, ԿԲ Խորհրդի կողմից:
Ըստ Հայբիզնեսբանկից ԱրմԻնֆո գործակալության տրամադրված տվյալների, Բանկըն աշխատում է նաև Anelik, Contact, Money Gram, Migom և ՙԲիստրայա Պոչտա՚ համակարգերի հետ:
Նշենք, որ այսօր IntelExpress համակարգը սպասարկում է ավելի քան 80 հազար գործակալների, ավելի քան 150 երկրներում: Դրամական փոխանցումների IntelExpress համակարգն սկսել է գործել 2007 թվականից, կազմված է երկու իրավաբանական անձանցից` IntelExpress Greece, որը գրանցված է Հունաստանում և IntelExpress Georgia, որը գրանցված է Վրաստանում: