Ուրբաթ, 18 Նոյեմբերի 2011 19:15
Յունիբանկը բժշկական ծախսերը վճարելու համար առաջարկում է U-Care վարկային քարտը
ԱրմԻնֆո. Յունիբանկը բժշկական ծախսերը վճարելու համար առաջարկում է U-Care վարկային քարտը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից, հաճախորդներին տրամադրվում է Visa Classic տիպի քարտ, մինչև 3 մլն.դրամ սահմանաչափով, 2 տարի ժամկետով և 19% տարեկան տոկոսադրույքով: Ընդ որում, տոկոսները հաշվարկվում են միայն հաճախորդի կողմից ծախսված գումարի վրա: Քարտերը կարող են ձևակերպել համապատասխան եկամուտ և դրական վարկային պատմություն ունեցող ֆիզիկական անձինք:
Աղբյուրի համաձայն, բնակչության լայն շրջանների համար քարտի մատչելիությունն ապահովելու համար, U-Care քարտը ձևակերպելիս Յունիբանկը գրավի առարկա, ինչպես նաև ամսական աշխատավարձը վարկային հաշվի վրա փոխանցելու անհրաժեշտություն չի պահանջում: U-Care քարտը ձևակերպելու համար հարկավոր է դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ, ներկայացնելով անձնագիրը, սոցիալական քարտը, տեղեկանք աշխատանքի վայրից և տեղեկանք բուժման արժեքի վերաբերյալ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, 2011 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Յունիբանկը ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով` 24.3 մլրդ.դրամ, զբաղեցնում է 5-րդ տեղը Հայաստանի բանկային համակարգում, գրանդելով 3% տարեկան աճ: Բանկի վարկային պորտֆելի կազմում ֆիզիկական անձանց վարկերի բաժինն անցնում է 30%-ից: