Չորեքշաբթի, 23 Նոյեմբերի 2011 19:26

Հայաստանի տնտեսության խոցելի օղակը դեռևս մնում է շինարարության ոլորտի անկումը, գտնում է ForexClub-ի վերլուծաբանը


ԱրմԻնֆո. Եվրոգոտու պրոբլեմները և 2012 թվականի առաջին կիսամյակում եվրոպական տնտեսության աճի տեմպերի սպասվող դանդաղումը լրջորեն կանդրադառնան Հայաստանի տնտեսոթյան վրա: Այսօր Երևանում հրավիրված մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել ForexClub-ի հայկական մասնաճյուղի վերլուծաբան Միքայել Վերդյանը: Նա նշել է, որ տնտեսական աճը երկրում արդեն դանդաղել է: Այսպես, ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, Հայաստանի տնտեսության աճի տեմպերը, նրա կարծիքով, հոկտեմբերին դանդաղել է: Դրան զգալիորեն նպաստել է շինարարական հատվածի անկումը, որը, ըստ Մ.Վերդյանի, կազմել է 25%:

Մեկնաբանելով Moody's միջազգային վարկանշային գործակալության կողմից Հայաստանի վարկանիշի իջեցումը` ՙկայուն՚-ից ՙբացասական՚, վերլուծաբանը նկատել է, որ այդ հանգամանքը ՙպետք է մեզ հանգեցնի որոշակի եզրակացությունների՚: Նման եզրակացությունների շարքում Մ.Վերդյանն առաջին հերթին նշում է արտահանման ապրանքների դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունը:

Հայաստանում բիզնեսի վիճակը վերլուծաբանը գնահատել է որպես դրական. ՙակտիվություն կա, և առաջին հերթին, դա նկատվում է արդյունաբերության ոլորտում՚: Նա ճշգրտել է, որ 2010 թվականին և 2011 թվականի առաջին կիսամյակում, երբ միջազգային շուկաներում ձևավորվեցին հումքի բարձր գներ, Հայաստանի բիզնեսի վիճկը բարելավվեց: Դրական միտումներ են նկատվում նաև ծառայությունների ոլորտում, ինչպես նաև ագրոհատվածում: Վերլուծաբանը նշել է նաև հարկային և մաքսային վարչարարության ոլորտների դրական տեղաշարժերը: