Երկուշաբթի, 28 Նոյեմբերի 2011 14:38
«ՎՏԲ- Հայաստան Բանկե ՓԲԸ-ն միացել է «Զոլոտայա Կորոնաե դրամական փոխանցումների միջազգային համակարգին
ԱրմԻնֆո. «ՎՏԲ- Հայաստան Բանկե ՓԲԸ-ն միացել է «Զոլոտայա Կորոնաե դրամական փոխանցումների միջազգային համակարգին: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամլո ծառայությունում, այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները հնարավորություն ունեն փոխանցել և ստանալ ցածր սակագներով դրամական փոխանցումներ ԱՄՆ դոլարով, եվրոյով և ռուսական ռուբլով «Զոլոտայա Կորոնաե դրամական փոխանցումների համակարգի միջոցով ՎՏԲ-Հայաստան Բանկի 68 մասնաճյուղերից յուրաքանչյուրում:
«Զոլոտայա Կորոնաե համակարգի հետ համագործակցությունից Բանկն ակնկալում է մեծ քանակությամբ հաճախորդների բարձրորակ մակարդակով և շահավետ սակագներով սպասարկման հնարավությաև իրականացում: Սակագները սկսում են 0.5%-ից Ռուսաստանից և 1.5% Հայաստանից փոխանցման համարե,- ասել է«ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վ. Օվսյաննիկովը:
«Զոլոտայա Կորոնաե դրամական փոխանցումների համակարգն առանց հաշվի բացման ակնթարթային համակարգ է: Այն ունի ավելի քան 24,500 կետ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների տարածքում (ներառյալ ավելի քան 1,8 հազար կետ Մոսկվայում): Համակարգի գործող մասնակիցներն են հանդիսանում ավելի քան 300 բանկեր Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում:
2011թ. նոյեմբերի 1-ի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են նաև MoneyGram, Migom, Blizko, Inter Express, Անելիք, Բիստրայա Պոչտա, RIA Money Transfers և Contact համակարգերը, որն էլ իր հերթին ապահովում է Բանկի բարձր մրցունակությունը երկրի բնակչությանը տրամադրվող բանկային ծառայությունների շուկայում:
«ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ -ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին։ ՎՏԲ Բանկ ԲԲԸ-ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ։ Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում՝ 68 մասնաճյուղ։