Երկուշաբթի, 28 Նոյեմբերի 2011 15:53
Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում տրամադրված դրամային վարկերը աճել են 8.9%, իսկ դոլարային վարկերը`8%
ԱրմԻնֆո. 2011 թվականի նոյեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 24.4 մլրդ դրամ ¥շաբաթվա աճը կազմել է 8.9%¤, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 32.6 մլն.ԱՄՆ դոլար ¥շաբաթվա աճը` 8%: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, 2011 նոյեմբերի 21-25-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 73.6 մլն. ԱՄՆ դոլար ¥շաբաթվա անկումը` 7.6%¤ 383.37 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 80.7 մլն. ԱՄՆ դոլար ¥շաբաթվա աճը` 10.9%¤ 384.61 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի միջբանկային շուկայում իրականացվել է 20 հազ.դոլարի առք և վաճառք, 384.5դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նոյեմբերի 21-25—ն ընկած ժամանակահատվածում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում կատարվել է 14.47 մլն.ԱՄՆ դոլարի առք և վաճառք ¥շաբաթվա անկումը` 13.2%¤ 383.68 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ի դեպ, ամենամեծ ծավալները գրանցվել է նոյեմբերի 22-ին` 3.25 մլն.դոլար և 25-ին` 3.4 մլն.դոլար:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2011 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 1.2 տրլն.դրամ կամ 3.3 մլրդ. դոլար, տարեսկզբից աճելով 24%, իսկ միայն երրորդ եռամսյակում` 5.3%, իսկ տարվա կտրվածքով` 37.5%: